decore
decore
09/2/2026

ARMENIAN FOR KIDS: WHY CHOOSE?

ՀԱՅԵՐԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ուրախ առաջին քայլը դեպի հայերեն լեզու, մշակույթ և ինքնություն:

«Հայերեն երեխաների համար» ծրագիրը բարձրակարգ փորձագետների կողմից մշակված առցանց կրթական ծրագիր է՝ նախատեսված սփյուռքում ապրող երեխաների համար։ Այն ուղեկցում է երեխային իր առաջին հայերեն բառից մինչև վստահ հաղորդակցություն և խոր, հուզական կապ իր ազգային ժառանգության հետ։

Մեր դասընթացները ուսուցչի հայեցողությամբ և պատկերացմամբ իրականացվող դասեր չեն։ Դրանք խնամքով մշակված, կառուցվածքային և ստանդարտացված ծրագրեր են, որոնք անցել են փորձագիտական գնահատում և երաշխավորվել են Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ ապահովելով յուրաքանչյուր երեխայի համար որակյալ, միասնական և բարձրակարգ կրթություն։

Դասընթացները համադրում են լեզվի ուսուցումը մշակույթի, պատմության, երաժշտության և խաղի հետ՝ ստեղծելով ջերմ և ներգրավող միջավայր, որտեղ հայերենը դառնում է կենդանի, սիրելի և իմաստալից լեզու։

Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր երեխայի համար ընտրվում է անհատականացված դասընթաց՝ հաշվի առնելով նրա տարիքը, լեզվական մակարդակը, մշակութային միջավայրը և ուսումնառության առանձնահատկությունները։ Սա ապահովում է ճիշտ մեկնարկային կետ և հստակ, կառուցվածքային զարգացման ուղի։


ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

ՄԻՆՉ ՍԿՍՈՂ  (5–12 տ.)

48 դաս | 6 ամիս

Այն երեխաների համար, ովքեր չեն խոսում և չեն հասկանում հայերեն։

Ձեր երեխայի առաջին հայերեն բառերը և նրա առաջին քայլերը դեպի Տուն։

Սկսեք դասընթացը այսօր, և ընդամենը 6 ամսում ձեր երեխան կսկսի խոսել հայերենի տարրական մակարդակով, կհասկանա պարզ արտահայտություններ, կշփվի իր հասակակիցների հետ՝ անվտանգ և աջակցող միջավայրում։

Դասերը սկսվում են երեխային ծանոթ միջնորդ լեզվով և աստիճանաբար անցում են կատարում հայերենի։


Երեխաները՝

  • կսովորեն հայերենի հիմնական բառեր և արտահայտություններ,

  • կվարեն պարզ զրույցներ հայերենով,

  • կսովորեն ներկայացնել իրենց, խոսել ընտանիքի, հետաքրքրությունների և առօրյա կյանքի մասին,

  • կմասնակցեն ճանաչողական և լեզվական խաղերի,

  • կշփվեն հասակակիցների հետ ուրախ և անվտանգ միջավայրում։

ԳՆԵԼ ԴԱՍԸՆԹԱՑԸ


ՍԿՍՈՂ (6–10 տ.)

72 դաս | 9 ամիս

Այն երեխաների համար, ովքեր հասկանում են հայերեն, սակայն սահուն չեն խոսում, ինչպես նաև նրանց համար, ովքեր փոքր-ինչ խոսում են հայերեն և ցանկանում են սկսել կարդալ ու գրել, ավելի վստահ հաղորդակցվել։

Կարդալու, լսելու և հաղորդակցման հմտությունների ամուր հիմքերի ձևավորում։

9 ամսվա ընթացքում ձեր երեխան կսովորի հայերեն կարդալ և գրել՝ տարրական մակարդակով, ինչպես նաև կմասնակցի խմբային ակտիվ կրթական գործընթացի՝ այլ սփյուռքահայ հասակակիցների հետ։

Ծրագիրը ներառում է՝

  • հայոց այբուբեն և կարդալու սկզբնական հմտություններ,

  • երգեր, հեքիաթներ և լսողական վարժություններ,

  • խմբային խաղեր և համագործակցային առաջադրանքներ,

  • կենդանի հաղորդակցում՝ հայկական սփյուռքի հասակակիցների հետ աշխարհի տարբեր երկրներից։


ԳՆԵԼ ԴԱՍԸՆԹԱՑԸ

ԱՃՈՂ (8–12 տ.)

48 դաս | 6 ամիս

Այն երեխաների համար, ովքեր արդեն խոսում, կարդում և գրում են հայերեն և ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները։


6 ամսվա ընթացքում ձեր երեխան կսկսի սահուն մտածել, խոսել և արտահայտվել հայերենով, կխորացնի իր մշակութային ընկալումը և կզգա իր ժառանգության հետ իմաստալից կապը։

Դասընթացի առաջնահերթ նպատակներն են՝

  • գրագիտության զարգացում և վստահ ընթերցանության հմտությունների ձևավորում,

  • մշակութային և պատմական իրազեկվածության խորացում,

  • բառապաշարի հարստացում և արտահայտչական կարողությունների զարգացում,

  • հայերեն մտածելու խրախուսում,

  • իմաստալից շփում հասակակիցների հետ և ակտիվ խմբային քննարկումներ։

ԳՆԵԼ ԴԱՍԸՆԹԱՑԸ


ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


Ձևաչափ՝ օնլայն/կենդանի, խմբային դասեր

Մասնակիցների քանակը՝ առավելագույնը 5 մասնակից

Դասի տևողություն՝ 60 րոպե

Հաճախականություն՝ շաբաթական 2 անգամ

Պահանջներ՝ սովորելու պատրաստակամություն


Գրանցման պահանջներ և անվճար փորձնական դաս

Ինչպե՞ս սկսել

  1. Գնել դասընթացը և ապահովել ձեր երեխայի տեղը։  ԳՆԵԼ ԴԱՍԸՆԹԱՑԸ

  2. Մասնակցել անվճար փորձնական դասին և անմիջապես ծանոթանալ դասավանդման ոճին, ինտերակտիվությանն ու ուսուցման միջավայրին։
    ԱՆՎՃԱՐ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԴԱՍ

  3. Ընդգրկում համապատասխան խմբում. փորձնական դասից հետո ձեր երեխան ներառվում է իր տարիքին և լեզվի իմացության մակարդակին համապատասխան խմբում՝ ձեզ հարմարեցված անհատական գրաֆիկով

Սա երաշխավորում է յուրաքանչյուր երեխայի ընդգրկումը առավել համապատասխան խմբում և հայերենի ուսուցման ճանապարհի վստահ ու հարմարավետ մեկնարկը։



Կրթություն առանց սահմանների

«Հայերեն երեխաների համար» ծրագիրն իրականացվում է M.A.M-ի սեփական կրթական հարթակի միջոցով, որը հնարավորություն է տալիս երեխաներին մասնակցել կենդանի դասերին աշխարհի ցանկացած կետից։ Անհրաժեշտ է միայն կայուն ինտերնետային կապ և համապատասխան սարք։

Միաժամանակ ծրագիրը խորապես արմատավորված է Հայաստանում։ Բոլոր դասընթացները մշակվում, իրականացվում և համակարգվում են Երևանում գործող մեր մասնագիտական դպրոցից, որը հագեցած է ժամանակակից Smart լսարաններով՝ բարձրորակ առցանց և հիբրիդային ուսուցման համար։

Այս եզակի մոդելը համադրում է՝

  • առցանց ուսուցման ճկունությունը

  • Հայաստանի կրթական միջավայրում ստեղծված բովանդակային իսկությունը, արդիականությունը, կառուցվածքն ու ակադեմիական չափանիշները

ԳՆԵԼ ԴԱՍԸՆԹԱՑԸ


Smart լսարաններ Երևանում

Մեր Smart լսարանները հագեցած են՝

  • պրոֆեսիոնալ աուդիո-վիզուալ տեխնոլոգիաներով,

  • ինտերակտիվ ուսուցման գործիքներով,

  • Smart գրատախտակներով և ուսուցողական ծրագրային ապահովմամբ։

Դասերը ուղիղ հեռարձակվում են Երևանից, ստեղծելով իրական ժամանակի կրթական կամուրջ Հայաստանի և աշխարհասփյուռ հայ երեխաների միջև։


Մեր ուսուցիչները

«Հայերեն երեխաների համար» դասերն իրականացվում են բարձր որակավորված ուսուցիչների կողմից, ովքեր՝

  • ունեն հավաստագրված կրթություն և ամուր ակադեմիական հիմքեր,

  • հատուկ պատրաստված են առցանց և հիբրիդ ուսուցման մեթոդաբանությունների համար,

  • փորձառու են սփյուռքահայ և բազմալեզու երեխաների դասավանդման մեջ,

  • շարունակական աջակցություն են ստանում մեթոդիստներից և կրթության հոգեբաններից։

Մենք տրամադրում ենք եռամսյակային հետադարձ կապ և մանրամասն հաշվետվություններ ձեր երեխայի առաջընթացի, ձեռքբերումների և զարգացման մասին՝ պահպանելով ծնողների լիակատար ներգրավվածությունը։

 ԱՆՎՃԱՐ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԴԱՍ

Ինչո՞ւ ընտրել «Հայերեն երեխաների համար» ծրագիրը

Բարձրակարգ համակարգված ծրագրեր
Ծրագիրն անցել է փորձագիտական ուսումնասիրություն և երաշխավորվել է Հայաստանի Կրթության, Գիտության, Մշակույթի  և Սպորտի նախարարության կողմից։ Այն պարզապես հորինված կամ պատահական դասերի խումբ չէ։

Փոքր խմբեր՝ մեծ ուշադրություն
Յուրաքանչյուր խմբում ընդգրկվում է առավելագույնը 5 երեխա՝ անհատական ուսուցման և տեսանելի առաջընթացի համար։

Մասնագետների կողմից մշակված և վերահսկված
Դասընթացները մշտապես վերահսկվում են մեթոդիստների և կրթական հոգեբանների կողմից։

Աշխարհասփյուռ հայկական համայնք
Երեխաները ծանոթանում են և ընկերանում աշխարհասփյուռ հայ հասակակիցների հետ՝ ձևավորելով իրական սփյուռքահայ ուսուցման ցանց։

Երեխայակենտրոն մեթոդաբանություն
Ինտերակտիվ, խաղային և էմոցիաներով ներգրավված ուսուցում։

Անհատական լեզվային անցում
Ուսուցում աջակցող/միջնորդ/ լեզվից մինչև լիակատար հայերեն ներգրավվածություն։

Մշակույթ, ինքնություն և էմոցիոնալ կապ
Լեզուն դասավանդվում է արժեքների, պատմության և ժառանգության հետ միասին։

Անվտանգ և ոգեշնչող օնլայն միջավայր
Կենդանի, վերահսկվող դասեր՝ պրոֆեսիոնալ ուսուցիչների կողմից։

ԳՆԵԼ ԴԱՍԸՆԹԱՑԸ



Ավելին քան լեզու

 Կամուրջ յուրաքանչյուր տնից դեպի Հայաստան։

«Հայերեն երեխաների համար» ծրագիրը պարզապես առցանց դասընթաց չէ։
Այն կենդանի կրթական կամուրջ է, որը միավորում է սփյուռքահայ երեխաներին Հայաստանի հետ՝ լեզվի, մշակույթի, տեխնոլոգիաների և համակարգված ուսուցման ծրագրերի միջոցով։

Որտեղ էլ լինի ինտերնետային կապ և համակարգիչ, Հայաստանը ընդամենը մեկ դասի հեռավորության վրա է։

decore
Other Blog
09/2/2026
The language of heights and depths. 10 facts about the Armenian language.
Read more
04/7/2023
The Armenian Language: protector of national identity
Read more
22/2/2023
It's not an ERROR
Read more
21/9/2022
Արամ Մանուկյան․ «Փոքր ազգերի համար լեզուն ինքնապաշտպանության միջոց է»
Read more