decore
decore
23.8.2022

3 գաղտնիք` ինչպես ընտրել առցանց դպրոց

Առցանց կրթությունը օր օրի դառնում է առավել պահանջված, քանի որ ավելի հարմար է, խնայում է ժամանակ և նույնիսկ օգտակար է բնությանը, սակայն առցանց կրթության զարգացմանը զուգընթաց նաև ստեղծվում են բազմաքանակ դպրոցներ, և առաջանում է ընտրության խնդիր:

Ձեզ ներկայացնում ենք 3 սկզբունք, որոնցով կարող եք տարբերակել լավ դպրոցը, և այդտեղ սկսել Ձեր կրթական նոր «ճանապարհորդությունը»:


Մեթոդաբանություն

Մասնագիտացված դպրոցներն ունեն դասավանդման սեփական մեթոդաբանությունը և ծրագրերը:

Նախքան դասը սկսելը հարցրե՛ք, թե ինչ մեթոդաբանություն են կիրառում դպրոցում, և արդյո՞ք ծրագրերը հեղինակային են:


Տեխնիկական հագեցվածություն

Այստեղ կարևոր է հաշվի առնել, որ դպրոցին գրանցման, վճարման և անհրաժեշտ այլ գործընթացների ընթացքում դուք փոխանցում եք Ձեր անձնական տվյալները, այդ պատճառով նախընտրելի է, որ դասերի կազմակերպման համար չօգտագործվեն ձեզ անծանոթ տեխնիկական գործիքներ, չպաշտպանված կամ թույլ պաշտպանված կայքեր:

Դասի որակի համար նաև խիստ կարևոր են համացանցի (ինտերնետի) արագությունը, պատկերի և ձայնի մաքրությունը:

«M.A.M»-ում մենք վերոնշյալ խնդիրները լուծում ենք այսպես՝ դասերը անցկացվում են մեր սեփական հարթակում՝ «mam-edu.com»-ում, որտեղ ուսանողը ունենում է անձնական տարածք: Որակը ապահովում ենք` դասերն իրականացնելով միայն մեր դպրոցի` տեխնիկապես հագեցած առցանց դասասենյակներից (face detection camera, smartboard, noise cancelling technology):


Անվճար դասի հնարավորություն

Մասնագիտացված առցանց դպրոցը հնարավորություն է տալիս, որ նախքան ամբողջ կուրս գնելը ուսանողը մանրամասն ճանաչի դպրոցը, ծանոթանա մասնագետի հետ, որն իրեն դասավանդելու է, համոզվի դասի և՛ բովանդակային, և՛ տեխնիկական մասերի որակյալ լինելու մեջ:


Առցանց դասերի ընտրության համար կան էլի շատ չափորոշիչներ, որոնց մասին պատմելու ենք մեր Բլոգի այլ հրապարակումներում:


decore
Այլ Բլոգ
19.2.2026
ԱԶԳԱՅԻՆ ՈԳՈՒ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ
Իմանալ ավելին
13.2.2026
ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆ
Իմանալ ավելին
13.2.2026
ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ
Իմանալ ավելին
09.2.2026
ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՐՄԱՏՆԵՐ
Իմանալ ավելին