decore
decore

Պայմաններ և դրույթներ

Ընդհանուր տեղեկատվություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք մանրամասն ծանոթանալ սույն Պայմանագրի պայմաններին


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ


1. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1.1. Կայք (այսուհետ՝ Կայք)՝www.mam-edu.com:

1.2. Հրապարակային պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր)՝ սույն Պայմանագիրը և դրա բոլոր փոփոխությունները, լրացումները և հավելվածները:

1.3. Օգտատեր՝ ֆիզիկական անձ, ով իր կամարտահայտությունը դրսևորելով և համաձայնություն տալով սույն Պայմանագրով սահմանված պայմաններին, գրանցվել է www.mam-edu.com կայքում: Անչափահաս Օգտատերերի համար կայքում գրացումը իրականացնում են իրենց ծնողները՝ լրացնելով իրենց երեխայի կամ երեխաների տվյալները:

1.4. Անչափահաս՝ մինչև 18 տարեկան տարիք ունեցող երեխաները:

1.5. Կազմակերպություն՝ Օգտատիրոջը կայքում առաջարկվող ծառայություններ մատուցող կազմակերպությունը,

1.6. ՈԻսուցիչ/Դասախոս՝ կայքում որպես ուսուցիչ կամ դասախոս գրանցված ֆիզիկական անձիք, ովքեր իրականացնում են առցանց դասընթացները:

1.7. Օգտատիրոջ մուտքանուն՝ Օգտատիրոջը նույնականացնող տառային և բառային նշանների համադրություն, որն ընտրվում է Օգտատիրոջ կողմից կայքում գրանցվելու համար:

1.8. Գաղտնաբառ՝ որոշակի նշանների համադրություն, որն ընտրվում է Օգտատիրոջ կողմից և հայտնի է միայն Օգտատիրոջը և օգտագործվում է միայն կայք մուտք գործելու համար:

1.7. Ծառայություն և/կամ Ծառայություններ՝ Կազմակերպության կողմից սույն Պայմանագրի 2.1. կետով սահմանված Ծառայությունները:

1.8. Դասընթաց՝ Կայքում կազմակերպության կողմից առաջարկվող և կայքի «Դասընթացներ» բաժնում տեղադրված դասերի ամբողջություն, որոնք տարբերվում են ըստ Օգտատերերի տարիքային և լեզվագիտական առանձնահատկությունների: Դասընթացները կարող են իրականացվել ինչպես օնլայն, այնպես էլ F2F ձևաչափերով:

1.9. Փաթեթ՝ Կայքի «Դասընթացներ» բաժնում տեղադրված դասընթացների համադրություն:

1.10. Վճար՝ փաթեթի, դասընթացի կամ եզակի դասի/միջոցառման/պանելային քննարկման և այլն համար կայքում տեղադրված արժեքը:

1.11. Գրանցում՝ սույն Պայմանագիրը կնքելու լրիվ և անվերապահ համաձայնություն, որը համարվում է ստորագրված և/կամ հաստատված՝ Կայքում գրանցվելու պահից, ինչը հանդիսանում է սույն Պայմանագրի՝ ներառյալ դրա պայմանների վավերացում (ստորագրում և ընդունում):

1.12. Անձնական տվյալ՝ Օգտատերերին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել Օգտատերերի ինքնությունը: Մշակման ենթակա տվյալների ցանկը ներառում է Օգտատերերի կողմից տրամադրված և հանրամատչելի աղբյուրներից ձեռք բերված անձնական տվյալները:

1.13. Անձնական տվյալների մշակում՝ ցանկացած գործողություն կամ գործողություների խումբ, որը կապված է Անձնական տվյալները հավաքելու, ամրագրելու, մուտքագրելու, համակարգելու, կազմակերպելու, կուտակելու, պահպանելու, փոփոխելու (թարմացում կամ վերափոխում), արտածելու, օգտագործելու, ապանձնավորելու, արգելափակելու, հեռացնելու, ջնջելու, ոչնչացնելու, ուղեփակելու, վերականգնելու, ուղղելու, ինչպես նաև ցանկացած եղանակով փոխանցելու (տարածում, հասանելիության ապահովում) հետ` անկախ իրականացման ձևից և եղանակից, այդ թվում՝ ավտոմատացված, մեխանիկական, համակցված, տեխնիկանական ցանկացած միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց:


2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

2.1. Կազմակերպությունը Կայքի միջոցով Օգտատերերին մատուցում է ծառայություններ, որոնց մանրամասն նկարագրությունը սահմանված է Կայքի Դասընթացներ բաժնում:

2.2. Դասընթացներն ունեն սահմանված ժամկետ, նախագծված դասացուցակ՝ ֆիքսված օրեր և ժամեր, որոնք Օգտատերը ընտրում է դասընթացին բաժանորդագրվելու պահին՝ մինչև համապատասխան դասընթացի գնումը։ Բացի դասընթացներից Կազմակերպությունը իրավունք ունի անցկացնել Վեբինառներ, Պանելային քննարկումներ, այդ ֆորմատի այլ միջոցառումներ:

2.3. Կայքում առաջարկվող Դասընթացը բաղկացած է առանձին դասերից, որոնց հակիրճ նկարագիրը, դասի ընթացքում տրվող նյութի, առաջադրանքների, արդյունքում ձեռքբերվող հմտությունների նկարագրությունը ներկայացված են Կայքի Դասընթացներ բաժնում։

2.4. Դասընթացի իրականացման համար պարտադիր տպագրական նյութերը (ուսումնական շտեմարան, աշխատանքային տետր և այլն) ձեռք են բերվում Օգտատերերի կողմից և նրանց հաշվին։

2.5. Դասերին և/կամ Դասընթացներին մասնակցելու համար պարտադիր պայման է համակարգչային տեխնիկայի (օրինակ համակարգիչ, սմարթ հեռախոս, Tablet), ինչպես նաև տեսախցիկի և բարձրախոսի առկայությունը:

2.6. Կայքում առաջարկվող դասընթացներին հասանելիություն ունենալու համար սահմանվում են հետևյալ տեխնիկական պահանջները.

• Ժամանակակից բրաուզեր՝ JavaScript, Cookies և HTML 5- ի որոշ տարրերի հնարավորություներով,

• Կայքն աշխատում Է ժամանակակից բրաուզերներով՝ ինչպես համակարգիչներով, այնպես էլ մոբիլ (շարժական) սարքերով,

• Կայքն աշխատում է հետևյալ բրաուզերներով՝ Microsoft Edge , Google Chrome (վերջին տարբերակ), Firefox (վերջին տարբերակ), Safari ( տարբերակ 7 և ավելի բարձր), Google Chrome Android-ի համար, Safari iOS 11-ի համար կամ ավելի բարձր,

2.7. Օգտատիրոջ կողմից իր գաղտնաբառի կորստի դեպքում, գաղտնաբառը ուղարկվում է այն էլեկտրոնային հասցեին, որով Օգտատերը գրանցվել է կայքում: Այդ էլեկտրոնային հասցեի անհասանելիության դեպքում գաղտնաբառը տրամադրվում է Օգտատիրոջը անձամբ միայն Օգտատիրոջը նույնականացնելու դեպքում:


3. ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

3.1. Կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների մանրամասն ցանկը, արժեքը և դրանց վճարման ամբողջական կարգը, պայմանները ու ժամկետները տեղադրված են Կայքի «Դասընթացներ» բաժնում:

3.2. Օգտատերը համապատասխան դասընթացը կարող է գնել մեկանգամյա միանվագ վճարում կատարելով (ամբողջական դասընթացի համար) կամ համապատասխան դասընթացի համար սահմանված ամսական արժեքը վճարելով։

Ամսական վճարումները կատարելիս Օգտատիրոջ կողմից բանկային քարտերի տվյալները պահպանելու թույլտվությունը ստանալու դեպքում յուրաքանչյուր ամիս բաժանորդագրվելու օրը ինքնաշխատ գանձվելու է սահմանված ամսավճարը, հակառակ դեպքում բաժանորդագրվելու օրվան նախորդող երրորդ օրը Կայքի համակարգը ինքնաշխատ գեներացնում է հիշեցման նամակ, որին կցված է կանխավճարային ինվոյս և այն ուղարկում է Օգտատիրոջ էլեկտրոնային փոստի հասցեին։ Վճարման կատարման պահին Կայքի կողմից գեներացվում է վճարման անդորրագիր և ուղարկվում է Օգտատիրոջ Էլեկտրոնային փոստի հասցեին։

Կազմակերպության հայեցողությամբ Դասընթացը կարող է ունենալ անվճար դասեր (օրինակ՝ փորձնական)։

3.3. Դասընթացի արժեքը իր մեջ ներառում է ՀՀ Օրենսդրությամբ սահմանված հարկերը:

3.4. Դասընթացի մեջ ներառված և արդեն տեղի ունեցած դասերի գումարը որևէ դեպքում ենթակա չէ վերադարձման:

3.5. Մեկանգամյա միանվագ վճարում կատարելու միջոցով Դասընթաց գնելու դեպքում Օգտատիրոջ դիմումի հիման վրա վերադարձման ենթակա կարող է լինել միայն Օգտատիրոջ կողմից դասընթաց չանցած ամիսների արժեքի հանրագումարի 70%-ին համարժեք գումարը՝ հաշվարկված դասընթացը ընդհատվելու հաջորդ ամսվանից:

3.6. Ամսական վճարումներ կատարելու դեպքում, վերջին ոչ լիարժեք ամսվա համար վճարը կազմելու է դասերի քանակին համապատասխան (ամսավճարը բաժանվում է լիարժեք ամսվա դասերի քանակին և մեկ դասի հաշվարկով սահմանվելու է տվյալ ամսվա համար՝ դասերի քանակին համապատասխան)։

3.7. Վճարների վերադարձի վերբերյալ Օգտատերերի դիմումների ընդունման, Կազմակերպության կողմից դրանց դիտարկման, մերժման և բավարարման ժամկետը սահմանվում է մինչև 60 (վաթսուն) օր։


4. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4.1. Կազմակերպությունը պարտավոր է՝

4.1.1 Պատշաճ մատուցել կայքում առաջարկվող Ծառայությունները:

4.1.2. Օգտատիրոջը տրամադրել կայքից օգտվելու հասանելիություն համապատասխան վճարումը ստանալուց հետո:

4.1.3. Պարբերաբար տեղեկատվություն տրամադրել Օգտատիրոջը կամ նրա ծնողին (անչափահասների դեպքում) Դասընթացների ընթացքում ցուցաբերած ակտիվության և ձեռքբերումների վերաբերյալ, ինչպես նաև հոգեբանական պատկերի վերաբերյալ:

4.2. Կազմակերպությունն իրավունք ունի՝

4.2.1. Հետևել Կայքում ծառայություններից օգտվելու ընթացքում Օգտատիրոջ գործողություններին և կանխել սույն Պայմանագրի դրույթները խախտող ցանկացած գործողություն:

4.2.2. Ցանկացած ժամանակ փոփոխել և/կամ լրացնել սույն Պայմանագիրը, դրան կից հավելվածները, Կայքի ձևավորումը, բովանդակությունը, առաջարկվող ծառայությունների ցանկը, դասընթացների ցանկը բովանդակությունը և արժեքը:

4.2.3. Իրականացնել պրոֆիլակտիկ աշխատանքներ կայքի սերվերի վրա, որի համար ժամանակավորապես դադարեցնել մուտք դեպի Կայք: Պրոֆիլակտիկ աշխատանքների մասին Ընկերությունը ծանուցում է Օգտատիրոջը կայքում այդպիսի տեղեկատվության տեղադրման միջոցով:

4.2.4. Ամսական վճարումների դեպքում սահմանված ժամկետում Օգտատիրոջ կողմից համապատասխան դասի կամ դասընթացի համար սահմանված վճարը չվճարելու կամ վճարման համար սահմանված օրվանից ավելի քան 3 օր վճարումը ուշացնելու դեպքում կասեցնել կամ արգելափակել տվյալ Օգտատիրոջ դասին մասնակցելու հասանելիությունը։

4.2.5. Օգտատիրոջ կողմից սույն Պայմանագրով սահմանված պահանջները խախտելու դեպքում կասեցնել կամ արգելափակել տվյալ Օգտատիրոջ հասանելիությունը կայք մինչև այդպիսի խախտման վերացումը, այդ մասին տեղեկացնելով Օգտատիրոջը: Օգտատիրոջ կողմից ծանուցումն ստանալու օրվանից 3 (երեք) օրվա ընթացքում թույլ տված խախտումը չվերացնելու դեպքում Կազմակերպությունն իրավունք ունի առանց ծանուցման կամ նախազգուշացման միակողմանի լուծել սույն Պայմանագիրը: Ընկերությունը որևէ կերպով պատասխանատվություն չի կրում սույն Պայմանագրի լուծման և (կամ) կայքի հասանելիության կասեցման կամ արգելափակման հետ կապված Օգտատիրոջ կրած վնասների համար:

4.2.6. Առաջարկել Օգտատիրոջ խմբի փոփոխություն՝ պայմանավորված վերջինիս լեզվագիտական և այլ հմտություններով՝ վերջինիս ուսուցման գործընթացը առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով։

4.2.7. Կազմակերպության կողմից որոշված պատճառներով խմբի 50% և ավել Օգտատերերի ժամանակավոր բացակայության դեպքում առաջարկել խմբի վերաձևավորում կամ դասընթացների ժամանակավոր դադարեցում՝ մինչև խմբի ամբողջական վերականգնումը։

4.2.8. Օգտատերերին նոր դասընթացների, պրոդուկտների և միջոցառումների մասին տեղեկատվություն/ծանուցում ուղարկել՝ իրենց կողմից գրանցման պահին տրամադրված էլեկտրոնային հասցեին:

4.2.9. Դասընթացների ընթացքում իրականացնել տեսաձայնագրություն և ձայնագրված նյութերը օգտագործել իր գործունեության շրջանակներում, այդ թվում նաև, սակայն չսահմանափակվելով, գովազդային նպատակներով և սոցիալական ցանցերի տիրույթում:

4.3. Օգտատերը պարտավոր է՝

4.3.1. իրականացնել վճարումներ իր կողմից ընտրված դասի, դասընթացի և հավելյալ Ծառայությունների համար Կայքի «Դասընթացների գնում» բաժնում սահմանված կարգով և ժամկետներում:

4.3.2. Դասին միանալ համապատասխան դասը սկսելուց առնվազն 5 րոպե առաջ։

4.3.3. Դասի ժամանակ ապահովել տեսախցիկի և բարձրախոսի անխափան միացիումը, անաղմուկ միջավայր որոնք բացառում են որևէ շեղող հանգամանքներ։

4.3.4. Չփոխանցել երրորդ անձանց անձնական մուտքանունը և գաղտնաբառը:

4.3.5. Օգտատիրոջ կողմից այնպիսի փաստեր հայտնաբերելու դեպքում, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ իր մուտքը չարտոնված օգտագործվել է որևէ այլ անձի կողմից, անհապաղ հայտնել Կազմակերպությանը՝ ուղարկելով էլեկտրոնային նամակ info@mam-edu.com, customercare@mam-edu.com, support@mam-edu.com էլեկտրոնային հասցեներով:

4.3.6. Ընկերությանը տրամադրել իր մասին ամբողջական, հավաստի և արդիական տեղեկատվություն, պահպանել տվյալ տեղեկատվության արդիականությունը և ամբողջականությունը, ինչպես նաև չներկայանալ որպես այլ անձ և մոլորության մեջ գցել այլ Օգտատերերին:

4.3.7. Չհրապարակել սույն Պայմանագրի շրջանակներում իրեն հայտնի դարձած առևտրային գաղտնիք համարվող տեղեկատվությունը:

4.3.8. Չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք կարող են դիտվել որպես ՀՀ օրենսդրության կամ միջազգային նորմերի խախտում, կարող են վնաս հասցնել այլ անձանց կայքին, կազմակերպությանը և մյուս օգտատերերին, ինչպես նաև չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել Կայքի ու Կազմակերպության կողմից ծառայությունների բնականոն աշխատանքի խաթարմանը և չտեղադրել ու չտարածել տեքստեր, ծրագրեր, պատկերներ կամ նյութեր, որոնք քարոզում կամ արտացոլում են ահաբեկչական գործունեություն, բռնություն, մահ կամ հրահրում են ազգամիջյան, ռասսայական, կրոնական թշնամանք, ինչպես նաև պարունակում են որևէ ձևով անչափահաս անձանց վնասող տեքստեր կամ նկարներ, անօրինական գործողությունների, ներառյալ մոլախաղեր, զենքի կամ թմրանյութերի անօրինական վաճառք:

4.3.9. Կայքից դուրս չհավաքագրել և չպահպանել այլ Օգտատերերի մասին տեղեկություններ:

4.3.10. Ինքնուրույն և ժամանակին ծանոթանալ Կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններին, դրանց սակագներին, դասընթացների ցանկին, բովանդակությանը և արժեքին, վճարման կարգին և պայմաններին, դրանց լրացումներին և փոփոխություններին, ինչպես նաև Կայքում կատարվող և Օգտատիրոջը վերաբերող ցանկացած տեղեկատվությանը: Կազմակերպությունը որևէ պատասխանատվություն չի կրում ցանկացած փոփոխության մասին Օգտատիրոջը ծանուցելու համար։

4.4. Օգտատերն իրավունք ունի՝

4.4.1. Կազմակերպությանը սույն Պայմանագրով սահմանված կարգով ներկայացնել մեկնաբանություններ, առաջարկություններ և բողոքներ:

4.4.2. Դիմում ներկայացնել խմբի կամ գրաֆիկի փոփոխության վերաբերյալ։

4.4.3. Իր դիմումի ներկայացման դեպքում սառեցնել իր կողմից ընտրված փաթեթը 1 (մեկ) ամիս ժամկետով՝ հետագայում այլ խմբի հետ դասընթացը շարունակելու պայմանով։

4.5. Օգտատերը զգուշացվում է, որ Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ կողմից Կայքում պարունակվող արտաքին հղումների (կայքերի) հաճախումների և արտաքին ռեսուրսների օգտագործման համար:

4.6. Օգտատերը համաձայն է, որ Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում և չունի ուղղակի կամ անուղղակի պարտավորություններ Օգտատիրոջ հանդեպ այն վնասների և կորուստների դեպքում, որոնք առաջանում կամ կարող են առաջանալ կապված՝ Կայքի ցանկացած բովանդակության հետ, հեղինակային իրավունքների գրանցման և նման գրացումների մասին տեղեկատվության հետ, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների հետ, որոնք հասանելի են դարձել կամ ստացվել Կայքում տեղադրված տեղեկատվության, արտաքին կայքերին և ռեսուրսներին, հղումների կամ Օգտատիրոջ այլ կոնտակտների միջոցով:

4.7. Օգտատերն ընդունում է այն պայմանը, որ Կայքում կարող են տեղադրվել գովազդ և Օգտատերը համաձայն է, որ Կայքը որևէ պատասխանատվություն և պարտավորություն չի կրում նման գովազդի համար:

4.8. Դասընթացի ընթացքում Օգտատերը չի կարող բացակայել անընդմեջ ավելի քան 3 դաս, սակայն բոլոր դեպքերում, ընդհանուր բացակայությունների քանակը դասընթացի ընթացքում չի կարող գերազանցել 6-ը։ Սույն կետով սահմանված բացակայությունների քանակը գերազանցելու դեպքում Օգտատիրոջ հասանելիությունը տվյալ դասընթացին կասեցվում է և Կազմակերպության կողմից անհատական աշխատանք է տարվում Օգտատիրոջ հետագա ուսուցման գրաֆիկի, ձևաչափի մասով։

4.9. Անչափահաս Օգտատերերի դեպքում նրանց Ծնողներն են կրում լիարժեք պատասխանատվություն դասերի, դասընթացների համար անհրաժեշտ տեխնիկական ապահովման, համապատասխան դասագրքերի և պարագաների և այլ նյութերի ապահովման և առկայության համար:

4.10. Օգտատիրոջ կողմից իր գաղտնաբառի և մուտքանունի կորստի համար, այն երրորդ անձանց հասանելի լինելու և դրանից բխող բոլոր հետևանքների և կրած վնասերի համար պատասխանատու է բացառապես Օգտատերը:

4.11 Օգտատերը՝ գրանցվելով www.mam-edu.com Կայքում, թույլ է տալիս Կազմակերպությանը, Կայքի Ուսուցիչներին/դասախոսներին դիտել իր արդյունքներն ու վիճակագրական տվյալները:

4.12. Կայքում տեղադրված բոլոր օբյեկտները` դասընթացները, դիզայնի տարրերը, տեքստերը, առաջադրանքները, նկարազարդումները, պատկերները, տեսահոլովակները, ծրագրերը, ծրագրային կոդերը և այլն, այսուհետ՝ Օբյետներ, հանդիսանում են Կազմակերպության բացառիկ սեփականությունը և պաշտպանվում են «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև մտավոր սեփականության ոլորտի միջազգային կոնվենցիաներով: Օբյետները (ամբողջությամբ կամ դրանց մասերը) չեն կարող օգտագործվել որևէ ձևով՝ վերարտադրվել (այդ թվում պատճենման միջոցով), լրամշակվել, տարածվել, հրապարակվել և փոխանցվել երրորդ անձանց և/կամ որևէ այլ կերպ օգտագործվել Օգտատիրոջ կողմից, եթե առկա չէ Կազմակերպության նախնական գրավոր համաձայնությունը:

Կայքում պարունակվող տեղեկատվության արտոնված կիրառման ժամանակ Օգտատերը պարտավոր է նշել տեղեկատվության աղբյուրը՝ հղում կատարելով ընկերության կայքէջին www.mam-edu.com:

4.13. Օգտատերը (անչափահասի դեպքում նրա ծնողը) տալիս են իրենց անվերապահ համաձայնությունը և չեն առարկում, որ Կազմակերպությունը դասընթացների ընթացքում իրավունք ունի իրականացնել տեսաձայնագրություն և ձայնագրված նյութերը օգտագործել իր գործունեության շրջանակներում, այդ թվում նաև, սակայն չսահմանափակվելով, գովազդային նպատակներով և սոցիալական ցանցերի տիրույթում։


5. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

5.1. Ընդունելով սույն Պայմանագիրը Օգտատերը տալիս է համաձայնություն՝ Կազմակերպության կողմից կողմից իր անձնական տվյալների մշակմանը, ներառյալ ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ծննդյան վայրը, անձնագրային տվյալները, փաստացի բնակության վայրը, էլեկտրոնային փոստի հասցեն, կոնտակտային հեռախոսահամարը (տան, բջջային, գործնական), տեղեկատվություն կրթության մասին (ուսումնական հաստատության անվանումը, փաստաթղթերի մասին տեղեկատվությունը, որոնք հաստատում են կրթությունը՝ անվանումը, համարը, տրամադրման ամսաթիվը, մասնագիտությունը), աշխատանքային գործունեության և աշխատանքային ստաժի մասին տեղեկությունները (աշխատանքային վայր, պաշտոնը, ընդհանուր փորձը), վճարային քարտերի տվյալները (բանկային քարտեր և այլն) և այլ տեղեկատվությունը:

5.2. Վերոնշյալ անձնական տվյալների մշակումն իրականացվելու է անձնական տվյալների խառը մշակման եղանակով (հավաքագրում, համակարգում, կուտակում, պահպանում, հստակեցում (թարմացում, տեղադրում կրիչների վրա, օգտագործման եղանակների փոփոխություն, տարածում), ապանձնավորում, ուղեփոխում, անձնական տվյալների ոչնչացում) Կազմակերպության կողմից առաջարկվող Ծառայությունները մատուցելու նպատակով մասնավորապես՝

✔ Օգտատիրոջն անհատականացված ծառայություններ մատուցելը և պայմանագրերի և/կամ համաձայնագրերի կատարումը;

✔ Օգտատիրոջ հետ կապը, այդ թվում` Ծառայությունների օգտագործման, համաձայնագրերի և պայմանագրերի կատարման վերաբերյալ ծանուցումների, խնդրանքների և տեղեկատվության ուղարկումը, ինչպես նաև Օգտատիրոջ կողմից հարցումների և դիմումների մշակումը:

✔ Ծառայությունների որակի բարելավում, օգտագործման հարմարավետություն, նոր Ծառայությունների մշակում:

✔ Գովազդային նյութերի թիրախավորում:

✔Անանուն տվյալների հիման վրա վիճակագրական և այլ ուսումնասիրություններ:

✔ Կայքում գրանցվելիս Կազմակերպությանը հայտնի են դառնում Օգտատիրոջ IP հասցեն, բրաուզերի անվանումը, համակարգչի տեսակը, տեխնիկական տվյալներ օգտատերերի վերաբերյալ:

5.3. Կազմակերպությունը պահպանում է Օգտատիրոջ անձնական տվյալները` ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:

5.4. Անձնական տվյալների անվտանգությունն ապահովվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համապատասխան:

5.5. Կազմակերպությունը ձեռնարկում է պատշաճ էլեկտրոնային, ֆիզիկական և այլ անվտանգության միջոցներ անօրինական մուտքից, փոփոխումից կամ հրապարակումից Օգտետերերի անձնական տեղեկությունների անվտանգությունն ապահովելու համար: Օգտատիրոջ կողմից տրամադրած բոլոր տվյալները պահվում են ապահով սերվերների տվյալների բազայում: Ծառայությունները պատշաճ կարգով մատուցելու նպատակով Կազմակերպությունը այլ ընկերությունների հետ համագործակցելու արդյունքում այդ ընկերություններին տրամադրում է անձնական տվյալներին հասանելիություն:

5.6. Ընկերությունը չի վերահսկում և պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կայքերի կողմից տեղեկատվության մշակման համար, որոնց օգտատերը կարող է մուտք ունենալ Ընկերության կայքերում առկա հղումներով:

5.7. Օգտատիրոջ անձնական տվյալների գաղտնիությունը պահպանվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ Օգտատերն իր կամքով է տրամադրում իր անձնական տվյալների մասին տեղեկությունները՝ այլ անձանց հետ ընդհանուր հասանելիություն ապահովելու համար:

5.8. Ընդունելով սույն Պայմանագիրը՝ Օգտատերը տալիս է իր համաձայնությունը և իրավունք է վերապահում Կազմակերպությանը առանց լրացուցիչ տեղեկացման և/կամ Օգտատիրոջ հետ համաձայնեցման Օգտատիրոջ անձնական տվյալները փոխանցել երրորդ անձանց:

5.9. Օգտատերն իրավունք ունի փոփոխելու իր կողմից ներկայացված անձնական տվյալները:

5.10. Օգտատերը համաձայն է և թույլ է տալիս Կազմակերպությանը օգտագործել նրա անձնական տվյալները մարքետինգային հետազոտություններ կատարելու նպատակով, ինչպես նաև իր հայեցողությամբ Օգտատիրոջ էլեկտրոնային հասցեին ուղղարկել գովազդային ու տեղեկատվական նյութեր և (կամ) տեղադրել դրանք Օգտատիրոջ հասանելիության տարածքում:

5.11. Օգտատերը տալիս է իր թույլտվությունը Կազմակերպությանն առ այն, որ Օգտատիրոջ պարտավորությունները Կազմակերպության նկատմամբ չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կազմակերպությունը, իր իրավունքները ու օրինական շահերը պաշտպանելու անհրաժեշտությունից ելնելով, իրավունք ունի երրորդ անձանց հրապարակել Օգտատիրոջ վերաբերյալ բանկային և առևտրային գաղտնիք պարունակող տեղեկատվություն:

5.12. Օգտատերը գիտակցում և ընդունում է, որ Կազմակերպության կողմից Ծառայությունների պատշաճ մատուցման նպատակով Օգտատիրոջ անձնական տվյալները Կայքում պահպանվում են 5 տարի ժամկետով և մինչև այդ ժամկետի ավարտը հեռացվել չեն կարող:

Միևնույն ժամանակ Օգտատերը (անչափահասների դեպքում՝ ծնողը) info@mam-edu.com, customercare@mam-edu.com, support@mam-edu.com, էլեկտրոնային հասցեներին համապատասխան պահանջ/դիմում ուղարկելով Օգտատիրոջ անձնական էջը կարող է ապաակտիվացվել, որից հետո Օգտատերը այլևս չի կարող վերականգնել այն և Կայքում Ծառայություններից օգտվելու համար պետք է կրկին գրանցվի:


6. ՔՈՒՔԻՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

6.1. Կազմակերպությունը իրավունք ունի Օգտատիրոջ թույլտվությամբ կիրառել տեղեկանիշեր (քուքիներ)` Օգտատիրոջը Ծառայությունների մատուցումը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Տեղեկանիշերը փոքրացված տեքստային ֆայլեր են, որոնցում պահվում են գրառումներ: Կան երկու տեսակի տեղեկանիշեր՝ ընթացիկ և կայուն: Երբ Օգտատերը փակում է դիտարկիչը, ընթացիկ տեղեկանիշերը չեն պահպանվում: Կայուն տեղեկանիշերը երկար ժամանակ պահպանվում են Օգտատիրոջ համակարգչի կոշտ սկավառակի վրա: Օգտատերերը իրենց ընտրությամբ կարող են իրենց ինտերնետային բրաուզերում համապատասխան փոփոխություն կատարելով անջատել տեղեկանիշերի գրանցման ֆունկցիան կամ միացնել տեղեկանիշերի ուղարկման ազդանշանի ֆունկցիան:

Տեղեկանիշերի միջոցով Կազմակերպությունը իրավունք ունի ավտոմատ կերպով տվյալներ հավաքել Օգտատիրոջ առցանց գործունեության վերաբերյալ: Նման գործունեությունը ներառում է, սակայն չի սահմանափակվում հղումների սեղմամբ, վեբկայքերի էջերի դիտարկմամբ, Կազմակերպության կայքում Օգտատիրոջ որոնումներով և այլն:


7. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ

7.1. Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում Օգտատերերի մուտքի թույլտվությունների դադարեցման, ծառայությունների մատուցումն ապահովող ծրագրային ապահովումների և սարքավորումների աշխատանքի դադարեցման, Օգտատերերի անձնական և այլ տվյալների կորստի (առանց մասնակի կամ ամբողջությամբ վերականգնման հնարավորության) և Օգտատերերի անձնական էջում առկա տեղեկատվության կորստի համար, ինչպես նաև պարտավոր չէ փոխհատուցել Օգտատերերի կրած վնասները, եթե այդ ամենը տեղի է ունեցել անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժորի) ազդեցության՝ չկանխատեսված արտակարգ իրավիճակների հետևանքով, որոնց դեպքում Կայքի աշխատանքային գործառույթի պատշաճ կատարումը դարձել է անհնարին: Այդպիսի իրավիճակներ են նաև աղետները, այդ թվում բնության աղետները (հրդեհը, երկրաշարժը, ջրհեղեղը և այլն), պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը, ինչպես նաև երրորդ անձի, այդ թվում` պետական անվտանգության ծառայությունների և իրավապահ մարմինների գործողությունները և այլն: Անհաղթահարելի ուժի հանգամանքերի հետևանքով Ծառայությունների մատուցման կասեցման դեպքում չմատուցված Ծառայությունների համար Օգտատերերի կողմից վճարված գումարները ենթակա են վերադարձման Օգտատերերին:


8. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

8.1. Սույն Կայքում տեղադրված Պայմանագիրը համարվում է հրապարակային պայմանագիր:

8.2. Օգտատիրոջ ցանկացած հարց, առաջարկություն, մեկնաբանություն, բողոք և այլ գրագրություն պետք է ուղղարկվի հետևյալ՝ info@mam-edu.com, customercare@mam-edu.com, support@mam-edu.com էլեկտրոնային հասցեներով: Կազմակերպությունը դրանք ստանալուց հետո 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է պատասխան: Կազմակերպությունն իրավունք ունի, սակայն բոլոր դեպքերում պարտավոր չէ հիմնավորել իր կողմից ուղարկված պատասխանը: Օգտատերը սույնով համաձայն է և ընդունում է, որ իր կողմից Կազմակերպությանն ուղղված ցանկացած հարցի, դիմումի, առաջարկության, բողոքի կամ մեկնաբանության հիմնավորվածութան գնահատման և այն բավարարելու բացառիկ իրավունքը պատկանում է Կազմակերպությանը:

8.3. Ծառայությունների մատուցման հետ կապված, ինչպես նաև սույն Պայմանագրի հետ կապված և դրանից բխող բոլոր վեճերը և տարաձայնությունները կարգավորում են բանակցությունների միջոցով: Եթե կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվում, ապա բոլոր վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված եղանակով՝ դատական կարգով:

8.4. Կայքի անբավարար աշխատանքի հետ կապված բողոքներ Կազմակերպության կողմից չեն ընդունվում, եթե դրանք արդյունք են Օգտատիրոջ սարքավորումների կամ նրա ինտերնետ կապի անբավարար տեխնիկական հզորության, ինչպես նաև Օգտատիրոջ կողմից իր սարքավորումների կամ ծրագրային ապահովումների սխալ կարգաբերումների:

8.5. Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Օգտատիրոջ կողմից գրանցման պահից և գործում է մինչև այն պահը, երբ.

8.5.1. Կայքը դադարում է գործել,

8.5.2. Օգտատիրոջ հետ հարաբերությունները դադարեցվում են,

8.5.3. Օգտատերը դադարում է օգտվել իրեն մատուցվող ծառայություններից,

8.5.4. ՀՀ օրենսդրությամբ և սույն Պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

8.6. Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ ուղղակի կամ անուղղակի ֆինանսական կամ այլ կորուստների համար, որոնք առաջանում են Կայքի ժամանակավոր դադարի դեպքում հետևյալ պատճառներով՝ պլանային կամ արտապլանային տեխնիկական աշխատանքներ, համացանցային խնդիրներ, համակարգչային ցանցեր, սերվերներ և այլ միջոցների տեխնիկական խափանումներ, ինչպես նաև երրորդ անձի հակաիրավական գործողություններ կամ անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժորի) առկայություն:

8.7. Գրանցվելով Կայքում, Օգտատերը հաստատում է իր անվերապահ համաձայնությունը սույն Պայմանագրի բոլոր դրույթներին, ինչպես նաև իր անձնական տվյալների համապատասխանությունը գրանցման համար ներկայացված բոլոր այն պայմաններին, որոնք անհրաժեշտ են Կայքում հաջողությամբ գրանցվելու համար:

8.8. Պայմանագրի գործող տարբերակին (նոր խմբագրությամբ) ծանոթանալը հանդիսանում է Օգտատիրոջ պարտականությունը (Պայմանագրի գործող տարբերակը տեղադրված է Կայքում՝ Պայմաններ և դրույթներ բաժնում՝ հետևյալ հասցեով՝ https://mam-edu.com/Home/Terms:

8.9. Պայմանագրում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելուց հետո Կայքի տրամադրած ծառայություններից օգտվելը նշանակում է, որ Օգտատերը համաձայն է այդ փոփոխությունների և(կամ) լրացումների հետ:

8.10. Կայքում տեղադրված նյութերի նկատմամբ բացառիկ իրավունքների խախտման վերաբերյալ երրորդ անձանց կողմից Կազմակերպությանը պահանջներ ներկայացնելու դեպքում Օգտատերը կրում է ողջ պատասխանտվությունը այդպիսի երրորդ անձի նկատմամբ և պարտավոր է Կազմակերպությանը հատուցել դրա հետևանքով վերջինիս կրած բոլոր վնասները և ծախսերը նման պահանջ ստանալու պահից 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում:

8.11. Կազմակերպության անգործությունը Օգտատիրոջ կամ այլ օգտատերերի կողմից Պայմանագրի դրույթները խախտելու դեպքում չի զրկում կազմակերպությանը հետագայում իր շահերը պաշտպանելու համար համապատասխան գործողություններ ձեռնարկելու իրավունքից և ոչ մի դեպքում չի նշանակում, որ Կազմակերպությունը հրաժարվում է իր իրավունքներից հետագա նմանատիպ կամ նմանօրինակ խախտումների դեպքում:

8.12. Սույն Պայմանագրի որևէ դրույթի անվավերությունը չի հանգեցնում ամբողջ Պայմանագրի կամ Պայմանագրի որևէ այլ դրույթի անվավերության: Կողմերը չեն շահարկի Պայմանագրի՝ լրիվ կամ մասնակի անվավեր ճանաչումը՝ Պայմանագրով սահմանված իրենց պարտավորություններից խույս տալու նպատակով, այլ կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Պայմանագրի նպատակը և մտադրությունը գործող օրենսդրության համաձայն իրականացնելու համար:

8.13. Սույն Պայմանագրի հայերենով տարբերակի և այլ լեզուներով կազմված Պայմանագրի տարբերակների միջև հակասությունների և/կամ անճշտությունների ու տարընթերցումների դեպքում նախապատվությունը տրվում է Պայմանագրի հայերենով տարբերակին:

8.14. Սույն Պայմանագրի վրա տարածվում է ՀՀ Օրենսդրությունը:


Օգտատերը սույնով լիովին և անվերապահորեն ընդունում է սույն Պայմանագրի պայմանները և հավաստում է, որ տրամադրել է և հետագայում կտրամադրի ամբողջական, արժանահավատ և ճշգրիտ տեղեկատվություն, լիակատար պատասխանատվություն է կրում տրամադրված տեղեկատվության ճշգրտության և ամբողջականության համար

file preview
Պայմաններ և կանոններ 14 Mb