«ՄԱՄԱԳԻՐ․ Տառ ու Խաղ» 5+
«Հայերենը սկսվում է ՄԱՄ-ից ու դառնում մի ամբողջ աշխարհ»։
«ՄԱՄԱԳԻՐԸ» մեր օրերի նոր այբբենարանն է՝ ժամանակակից պատկերազարդումներով, կրթական խաղերով և հայկական մշակույթի տարրերով։ Այն նախատեսված է Հայաստանում և Սփյուռքում ապրող 5 տարեկանից բարձր երեխաների համար։
Գիրքը երեխային ծանոթացնում է հայերեն տառերին ու օգնում սովորել կարդալ և գրել։ Յուրաքանչյուր էջում երեխան նաև դիտում է, համեմատում, մտածում, խաղում ու ստեղծագործում։ Վարժություններն ու կրթական խաղերն օգնում են զարգացնել խոսքը, բառապաշարը, տրամաբանությունը, ստեղծագործական մտածողությունն ու մանր մոտորիկան։
Պատկերները, բառերն ու առաջադրանքները հյուսված են հայկական մշակույթի տարրերով, որպեսզի երեխան հայերենը սովորելիս բացահայտի նաև իրեն հարազատ մշակութային աշխարհը։
«ՄԱՄԱԳԻՐԸ» ստեղծվել է M.A.M-ի մեթոդական թիմի կողմից՝ կրտսեր տարիքի երեխաների կրթության մեթոդաբանի, կրթության հոգեբանի, պատկերազարդողի և այլ մասնագետների մասնակցությամբ։ Այն կարող են օգտագործել ծնողները՝ տանը երեխայի հետ զբաղվելիս, և ուսուցիչները՝ դասերի ընթացքում։
Տարիք՝ 5+
Ձեռնարկը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով երաշխավորվել է գործածության որպես ուսումնական նյութ։
Առաքում։ Գնում կատարելիս խնդրում ենք պատվերի մեկնաբանությունում նշել Ձեր ամբողջական հասցեն։ Երևանի տարածքում առաքումն անվճար է։