32 խմբային դաս | $460
ՃԱՆԱՊԱՐՀԸ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
M.A.M Mastery փաթեթը ընտրություն է այն նվիրված սովորողների համար, ովքեր պատրաստ են անցնել ներածական փուլից դեպի խորացված գիտելիք։ Այս ակադեմիական փաթեթը ստեղծված է նրանց համար, ովքեր կրթությունը դիտում են որպես շարունակական և բարձրարժեք կառուցման գործընթաց։
- Նվիրվածության պարգև. Ապահովեք ձեր երկարաժամկետ առաջընթացը՝ օգտվելով այս ամբողջական փաթեթի համար սահնաված 18% զեղչից։
- Բազմակողմանի կիրառություն. Համապարփակ կրթություն երաշխավորելու համար այս 32 դասից բաղկացած փաթեթը կարող է օգտագործվել մեր ցանկացած խմբակային պարապմունքի համար՝ ապահովելով բազմազան ուսումնական ուղի:
- Առաջադեմ մեթոդաբանություն. Սա հանձնառություն է, որը երաշխավորում է, որ հմտությունները ոչ միայն ներկայացվում են, այլև լիարժեք յուրացվում 32 դասաժամերի ընթացքում:
- Հեղինակավոր նվեր. Եթե ձեռք եք բերում փաթեթը որպես նվեր, մենք կպատրաստենք պրեմիում դասի անհատականացված նվեր-քարտ՝ այս զգալի կրթական ներդրումը դարձնելով հիշարժան իրադարձություն:
ԻՆՉՈ՞Ւ ԸՆՏՐԵԼ M.A.M ՓԱԹԵԹԸ
M.A.M ակադեմիական փաթեթ ձեռք բերելը հետևողական և արդյունավետ կրթական ուղի ապահովելու ամենակարճ ճանապարհն է։ Մեր փաթեթները ստեղծված են նրանց համար, ովքեր գնահատում են որակը, ճկունությունն ու կապը սեփական արմատների հետ։
- Ծրագրային անսահման ճկունություն. Ի տարբերություն ստանդարտ դասընթացների, M.A.M փաթեթը Ձեզ չի սահմանափակում մեկ առարկայով։ Դուք ազատ եք Ձեր դասերը բաշխել լեզվի, հայագիտության, մշակույթի կամ շախմատի միջև։
- Շահավետ ներդրում. Մենք գնահատում ենք Ձեր վստահությունը։ Մեր բազմամակարդակ փաթեթները նախատեսված են այնպես, որ Դուք ստանաք առավելագույն արժեք՝ օպտիմալացնելով Ձեր կրթական բյուջեն։
- Կրթություն՝ Ձեր ռիթմով. Մեր փաթեթները նախագծված են ժամանակակից կյանքի դինամիկ ռիթմին համահունչ։ Ընտրելով ձեր նախըտնտրելի փաթեթը՝ Դուք ստանում եք ժամանակը տնօրինելու ազատություն և հնարավորություն՝ ձևավորելու Ձեր ուսումնական գրաֆիկը մեր առաջարկվող լայն ընտրանուց։
- Նվիրելու արվեստը.Մենք հավատում ենք, որ գիտելիքը լավագույն նվերն է Յուրաքանչյուր M.A.M փաթեթ կարող է դառնալ «Բացառիկ նվեր-զգացողություն»՝ անհատականացված քարտով ու Ձեր ջերմ մաղթանքով։
- Մասնագիտական հոգածություն. Դուք միայնակ չեք այս ուղու վրա։ Ձեզ աջակցում է մեթոդաբանների և հոգեբանների պրոֆեսիոնալ թիմը, որը հետևում է սովորողի առաջընթացին՝ երաշխավորելով ցանկալի արդյունքը։
ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՅՆ ԳՈՐԾՈՒՄ
- Ընտրեք Ձեր ուղին. Գտեք այն փաթեթը, որը լավագույնս համապատասխանում է Ձեր նպատակներին։
- Բաշխեք առարկաները. Օգտագործեք Ձեր դասերը լեզվի, շախմատի կամ հայագիտության համար՝ ըստ ցանկության։
- Ստացեք անվճար խորհրդատվություն. Առաջին անգամ փաթեթ ձեռք բերելիս Դուք ստանում եք մասնագիտական գնահատում՝ ճիշտ մակարդակից սկսելու համար։
- Սկսեք ճանապարհը. Կապվեք Երևանի մեր փորձագետների հետ աշխարհի ցանկացած կետից։
Հայրենասիրությունն սկսվում է հայրենաճանաչողությունից։
Հայոց լեզվի, հայրենագիտության ուսուցիչ, զբոսավար
«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամ, ուսուցիչ-դեսպան
Նախագծի մասին
Նախագիծն ինձ համար լավագույն հնարավորություն է հայապահպանության, լեզվապահպանության սրբազնագույն գործում ներդրում ունենալով՝ որպես հայ ավելի կարևորված զգալու։
Ուղերձ ուսանողներին
Տասը լեզու սովորեցեք, ձեր լեզուն, ձեր հավատքը ղայիմ բռնեցեք…
Ինչո՞ւ M. A. M
Արի՛ M.A.M, որ հայերեն ու հայաստանոտ լինեն քո երազանքները, որ խոսես ու մտածես հայեցի։ Արի՛ M.A.M, որ հայերենով բացահայտես քո՛ Հայաստանը։