decore
decore
04.7.2023

Աշխարհին հայերեն նայելու տարբերակը

 Լեզուն կենդանի օրգանիզմ է, որն ապրում է, երբ այն ուսումնասիրվում է, երբ նրանով խոսում են, գրում և կարդում: Իսկ հայոց լեզուն հատկապես քաղցրահունչ է, երբ հնչում է հայ մանուկի շուրթերից թե՛ Հայաստանում, թե՛ հայրենիքից դուրս: Հայ ու հայրենիք կապի ամենամեծ օղակը հենց հայոց լեզուն է, որն առանցքային դեր ունի յուրաքանչյուր հայի կյանքում: Հազարամյակներ շարունակ հայոց լեզուն է հայի ազգային ինքնության և ազգային պատկանելության գրավականը եղել, հենց լեզվի գոյությունն է հիմք հանդիսացել ինքնաճանաչման համար:

Իսկ ինչպե՞ս սովորել հայոց լեզու, ի՞նչ տեսք ունի հայերենը սկսնակների համար։

Հայերենի աշխարհ մուտք գործելու, այն ուսումնասիրելու մեկնարկային կետը կարող են լինել երևակայության զարգացմանը միտված հեքիաթներն ու առած-ասացվածքները, հանելուկներն ու զվարճալի, միևնույն ժամանակ ուսուցողական պատմությունները։ Բացի անսահման հետաքրքիր, գրավիչ ու տպավորիչ լինելուց, հեքիաթները լայն հնարավորություն են տալիս փոքրիկներին զարգացնել երևակայությունն ու տրամաբանությունը, ընդլայնում են մտահորիզոնն ու աշխարհընկալումը։

Հեքիաթները նաև արտացոլում են յուրաքանչյուր ժողովրդի ազգային մտածողությունն ու յուրահատկությունները, ուստի հեքիաթների միջոցով լեզվի ուսուցումը նաև լավ հնարավորություն է փոքրիկների համար ծանոթանալ իրենց ազգային կերպարին։

Հայկական հեքիաթները, ինչպես այլ ազգերի հեքիաթները, խիստ բազմազան են՝ հրաշապատում հեքիաթից մինչև իրապատում, և հաճախ ծնողների համար ընտրություն կատարելն այնքան էլ դյուրին չէ։ Անհրաժեշտ է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները, հետաքրքրություններն ու լեզվի իմացության մակարդակը, որպեսզի օգտակարն ու հաճելին հնարավոր լինի ճիշտ համադրել։

M.A.Mադարանն այդ ամենն արդեն արել է․ մեկտեղել է ամենագունեղ ու տպավորիչ հեքիաթները, հանելուկները, առակները, հետաքրքրաշարժ պատմությունները, որպեսզի Ձեր փոքրիկների համար հայերեն սովորելն է՛լ ավելի օգտակար ու հաճելի լինի։ Ընթերցասեր մանուկների համար M.A.Mադարանը կարճ ժամանակում ամենալավ «ընկերը» կդառնա։


decore
Այլ Բլոգ
19.2.2026
ԱԶԳԱՅԻՆ ՈԳՈՒ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ
Իմանալ ավելին
13.2.2026
ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆ
Իմանալ ավելին
13.2.2026
ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ
Իմանալ ավելին
09.2.2026
ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՐՄԱՏՆԵՐ
Իմանալ ավելին