«Սկսող» առաջին քայլեր
Ասա՛ քո առաջին հայերեն բառը, գրի՛ր քո առաջին հայերեն տառը, արա՛ քո առաջին քայլը դեպի Հայրենիք։
Միացի՛ր մեզ և մեր ուսուցիչների օգնությամբ սովորի՛ր կարդալ ու խոսել հայերեն, լսի՛ր հայկական հրաշալի հեքիաթներ և սովորի՛ր հայկական երգեր ու բանաստեղծություններ: Այս դասընթացը հիանալի ծանոթություն է հայոց լեզվին և մշակույթին. այն նախատեսված է մեր ամենափոքրիկների համար։
Համառոտ նկարագրություն
Առցանց դասընթաց՝ նախատեսված 6-10 տարեկան երեխաների համար։ Դասընթացը ներառում է տառուսուցում, ընթերցանություն, հայկական երգերի և հեքիաթների ունկնդրում, զվարճալի և ճանաչողական խաղեր, խմբային աշխատանքներ, հաղորդակցում հասակակիցների հետ։
Մակարդակ՝ սկսնակ
Դասընթացի ձևաչափ՝ խմբային, առավելագույնը 6 մասնակից
Պահանջներ՝ խոսակցական հայերենի ցածր կամ միջին իմացություն
Դասի տևողություն՝ 1 ժամ, շաբաթական 2 անգամ
Ընդհանուր՝ 72 ժամ/9 ամիս
Ամեն օր աշխարհին նայել բաց աչքերով՝ տեսնելու անհավանականը:
Բանասեր, դասավանդման երկարամյա փորձ, հեռուստալրագրող
Նախագծի մասին
Լրագրողի աշխատանքի շրջանակներում բազմիցս առիթ եմ ունեցել աշխատանքային այցերով լինել տարբեր երկրների հայկական համայնքներում: Եվ հենց այնտեղ, ավելի քան երբևէ զգացել եմ, թե ինչ կենսական անհրաժեշտություն է օտար երկրում ապրող հայի համար զգալ ու լսել հայերեն: Այս նախագիծը ինձ հնարավորություն է տալիս դարձյալ գնալ հայկական հետքերով, իմ հայրենակցին հոգու հազարավոր թելերով կապել Հայաստանի ու հայկական մշակույթի հետ:
Ուղերձ ուսանողներին
Հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչողությունից: Այն, ինչը չես տեսել ու չես ճանաչում, սիրել հնարավոր չէ: Իսկ աշխարհի ցանկացած անկյունից հայրենիքին ծառայել հնարավոր է ճանաչելով, բացահայտելով ու սիրելով: Սիրելի՛ ուսանող, մաղթում եմ, որ կրթվելու այս զարմանահրաշ ճամփորդության ընթացքում քեզ համար բացվեն դեպի հայկականն ու հայեցին տանող բոլոր դռները:
Ինչու՞ M.A.M
Հայերենում մայրը ամենաքնքուշ բառն է, որը նշանակում է սիրել, իսկ ընտրել M.A.M-ը, ուրեմն՝ սիրել, գրկել, փայփայել այն ամենը, ինչը կապված է հայրենիքի հետ: Այս կրթական հարթակը քեզ օգնում է ափիդ մեջ տեղավորել հայկականը և ամուր պահել սրտիդ մոտ, որովհետև մի օր քո կյանքի ամենագեղեցիկ ու անվտանգ ճանապարհները քեզ բերելու են Հայաստան աշխարհի հեռավոր անկյուններից:
Սյունիք