«Սկսող +»
Ասա՛ քո առաջին հայերեն բառը, գրի՛ր քո առաջին հայերեն տառը, արա՛ քո առաջին քայլը դեպի Հայրենիք։
Միացի՛ր մեզ և մեր ուսուցիչների օգնությամբ սովորի՛ր կարդալ ու խոսել հայերեն, լսի՛ր հայկական հրաշալի հեքիաթներ և սովորի՛ր հայկական երգեր ու բանաստեղծություններ: Այս դասընթացը հիանալի ծանոթություն է հայոց լեզվին և մշակույթին. այն նախատեսված է մեր ամենափոքրիկների համար։
Համառոտ նկարագրություն
Առցանց դասընթաց՝ նախատեսված 9-13 տարեկան երեխաների համար։ Դասընթացը ներառում է տառուսուցում, ընթերցանություն, հայկական երգերի և հեքիաթների ունկնդրում, զվարճալի և ճանաչողական խաղեր, խմբային աշխատանքներ, հաղորդակցում հասակակիցների հետ։
Մակարդակ՝ սկսնակ
Դասընթացի ձևաչափ՝ խմբային, առավելագույնը 8 մասնակից
Պահանջներ՝ խոսակցական հայերենի ցածր կամ միջին իմացություն
Դասի տևողություն՝ 1 ժամ, շաբաթական 2 անգամ
Ընդհանուր՝ 52 ժամ/6,5 ամիս
Լրագրող, անգլերենի և ռուսերենի ուսուցիչ
Ինքնավստահություն պետք է սովորել երեխաներից։ Նրանք հավատում են, որ երեք խորանարդիկով կարելի է ամրոց կառուցել։ Երբեմն մեզ այնքան պակասում է հավատը։
Նախագծի մասին
Նախագիծը լայն հնարավորություն է շփվելու աշխարհասփյուռ հայության հետ, տարածելու հայն ու հայկականը, սովորելու և սովորեցնելու, անհավանական հույզեր ստանալու ու պարգևելու, սեփական լուման ունենալու հայապահպանության գործում։
ՈՒղերձ ուսանողներին
Հայաստանը մի երկիր է, որը կարելի է բացահայտել անվերջ։ Բացահայտել ու սիրահարվել նորից ու նորից։
Ինչու՞ M.A.M
M.A.M, որովհետև կա դրական միջավայր, հաճելի մթնոլորտ, կատարելագործվելու հնարավորություն և որ ամենակարևորն է. աշխարհի բոլոր հայերին մեկ գաղափարի շուրջ միավորելու ձգտում ու ցանկություն։ Կարծում եմ՝ M.A.M -ի առաջարկած ճանապարհով անցած յուրաքանչյուրը, մի օր կսկսի մտածել, հուզվել ու կարոտել հայերեն։
Կոնֆերանս