Նվեր քարտ_16 դաս
M.A.M -ն իր սիրելիներին, այսինքն` ձեզ, առաջարկում է հատուկ նվեր՝ M.A.M նվեր քարտ։
Այս քարտի շնորհիվ ձեր սիրելիները կստանան 16 դասի հնարավորությունու կսովորեն հայերեն գրել, կարդալ, արտահայտվել, կծանոթանան Հայաստանի պատմությանն ու մշակույթին, ձեռք կբերեն նոր ընկերներ աշխարհի տարբեր ծայրերից։
Մանրամասները՝
M.A.M նվեր քարտի արժեքը՝ $288
Ներառված դասերի քանակը՝ 16 (մեկ դասի արժեք` $18)
*Քարտը և ակտիվացման մանրամասները կուղարկվեն գնորդի անձնական էջում նշված էլեկտրոնային հասցեին գնումը կատարելուց հետո։
Հրաշքներին հավատալը մանկամտություն չէ. դրանք իրականում էլ կան։
Ամեն փոփոխություն կամ քայլ առաջ կամ հնարավորություն ամենաիսկական հրաշքն է` քեզ ինքդ նորովի բացահայտելու։ Դրանցից յուրաքանչյուրին կարելի է արժանանալ կամ էլ` ստեղծել ինքնուրույն։
Եկե´ք չսպասենք ու հենց հիմա ինքներս ստեղծենք հրաշքներ մեր ձեռքերով։
Ձե´ռք բերեք M.A.M նվեր քարտը:
Վայելե´ք յուրահատուկ նվեր տալու հաճելի զգացումը:
«Սովորել կարելի է միայն այն, ինչ սիրում ես»։
Դպրոցական մանկավարժության մագիստրոս։
17 տարվա մանկավարժական և հայոց լեզվի դասվանդման երկարամյա փորձ։
«Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ և մեթոդաբան։
ԿԶՆԱԿ հիմնադրամի փորձագետ։
Նախագծի մասին
Այս նախագիծը հիանալի հնարավորություն է մանկավարժական գործունեություն ծավալելու Հայաստանի սահմաններից դուրս, յուրացնելու հեռավար կրթության նորագույն մեթոդներ և տեխնոլոգիաներ, ծանոթանալու սփյուռքահայ երեխաների հետ և նրանց համար իրականացնելու այս հայրենանվեր աշխատանքը, բացահայտելու մանկավարժական նոր ասպարեզներ և նվաճելու նոր բարձունքներ և, ի վերջո, մի փոքր ներդրում ունենանալու հայապահպանման կարևորագույն գործում։
Ուղերձ ուսանողներին
Մեզ հետ հայրենիքն ավելի մոտ է։
Ինչու՞ M.A.M
Այս ծրագիրը միակը չէ, և դա շատ լավ է, բայց այն յուրահատուկ է, քանի որ համախմբել է պատասխանատվության, բարեխղճության, նվիրումի, արհեստավարժության ու ստեղծագործականության բարձր մակարդակով օժտված մարկանց։ Հրաշալի գաղափարը ամրապնդվել է մեծ հավատով ու սիրով և կյանքի է կոչվում ամուր կամքի շնորհիվ, և ես երջանիկ եմ, որ այդ հիանալի գործընթացի ականատեսն ու մասնակիցն եմ։