Հայերեն զրոյից
Ասա՛ քո առաջին հայերեն բառը, արա՛ քո առաջին քայլը դեպի Հայրենիք։
Այս դասընթացը հիանալի ծանոթություն է հայոց լեզվին, այն նախատեսված է նախադպրոցական տարիքի փոքրիկների համար։ Ուսուցումն իրականացվում է երեխային ծանոթ միջնորդ լեզվով։ Դասընթացը ավարտելուց հետո երեխան կկարողանա ուսուցումը շարունակել հայախոս երեխաների հետ։
Համառոտ նկարագրություն։ Առցանց դասընթաց՝ նախատեսված 4-6 տարեկան փոքրիկների համար, որոնք հայերեն չեն խոսում և չեն հասկանում հայոց։ Դասի հիմքը խաղն է։ Սա միակ միջոցն է, որով երեխան այս տարիքում կարող է իսկապես արդյունավետ կերպով սովորել։
Մակարդակ՝ նախադպրոցական 4-6 տ
Դասընթացի ձևաչափ՝ խմբային, առավելագույնը 4 մասնակից
Պահանջներ՝ միջնորդ լեզվի իմացություն
Դասի տևողություն՝ 45 րոպե, շաբաթական 2 անգամ
Նպատակասլացությունն ու լավատեսությունը կյանքի շարժիչ ուժերն են:
Նախագծի մասին
Առանց հայրենիք մարդը ոչինչ է: Առանց մայրենի լեզվի, ազգային արժեքների, պատմության և մշակույթի չկա ժողովուրդ և ազգային ինքնություն: Այս նախագիծը կամուրջ է սփյուռքի և հայրենիքի միջև, հնարավորություններից մեկը սերնդեսերունդ փոխանցելու մեր լեզուն, մեր պատմությունն ու մշակույթը, մեր ազգային արժեքները: Հենց ընտանիքում են ձևավորում այս հիմնասյուները, և այս նախագիծը հնարավորություն է տալիս սփյուռքում գտնվող յուրաքանչյուր ընտանիքի պահպանել իր ՀԱՅ լինելը: Շատ ուրախ եմ, որ կարող եմ այս ազգանվեր գործի մի մասնիկը լինել:
Դիմում ուսանողներին
Սիրեʹք ձեր ծնողներին, սիրեʹք ձեր ընտանիքը, սիրեʹք ձեր հայրենիքը, իսկ M.A.M.-ը կսովորեցնի ձեզ սիրել այդ ամենը հայերեն:
Ինչո՞ւ հենց M.A.M
M.A.M-ի փորձառու և բարեհամբույր ուսուցիչները սիրով կսովորեցնեն ձեր երեխաներին ճիշտ և գրագետ խոսել հայերեն և հայերենով նախատեսված այլ առարկաներ: M.A.M-ը կրթական առցանց հարթակ է` հագեցած ժամանակակից տեխնիկայով և ճիշտ մշակված կրթական ծրագրերով: Այն հնարավորություն է տալիս աշխարհի ցանկացած կետից միանալ ձեր նախընտրած ցանկացած դասընթացի: M.A.M-ը զարգանում է ձեզ հետ, իսկ դուք M.A.M-ի հետ:
Լոռի