Հայերեն զրոյից 5-7
Դասընթացը նպատակ ունի խաղի, շարժման և ստեղծագործական գործունեության միջոցով ապահովելու ոչ միայն հայոց լեզվի ուսուցումը, այլ նաև հաղորդակցական, ճանաչողական և սոցիալ-հուզական հմտությունների զարգացումը։
Ուսուցման հիմքում ընկած են զարգացման հոգեբանության և մանկավարժության հիմնարար տեսությունները։ Դասընթացը կառուցված է խաղային ուսուցման սկզբունքի վրա, որտեղ յուրաքանչյուր թեմա բացահայտվում է ակտիվ մասնակցությամբ։
Դասերի ընթացքում երեխաները սովորում են շուրջ 350–450 հայերեն բառ՝ առօրյա կյանքի, ընտանիքի, բնության, մշակույթի և այլ թեմաներով։ Նրանց մոտ ձևավորվում է հետաքրքրություն Հայաստանի, հայկական մշակույթի և բնության հանդեպ, ինչպես նաև հպարտության ու պատկանելիության զգացում։ Ուսուցումն ուղեկցվում է շարժողական, երաժշտական, տեսա–լսողական և ստեղծագործական մեթոդներով, որոնք ապահովում են նյութի ընկալումը տարբեր զգայական ալիքներով։
Դասընթացը միաժամանակ լեզվական ուսուցման և սոցիալական հասունացման միջավայր է, որտեղ երեխաները սովորում են արտահայտվել, համագործակցել, լսել, և ամենակարևորը՝ ուրախանալ հայերեն մտածելու և խոսելու գործընթացով։
Մակարդակ՝ նախադպրոցական 5-7 տ
Դասընթացի ձևաչափ՝ խմբային, առավելագույնը 6 մասնակից
Պահանջներ՝ միջնորդ լեզվի իմացություն
Դասի տևողություն՝ 45 րոպե, շաբաթական 2 անգամ
Կամ լավագույնը, կամ ոչինչ. կատարելության ձգտում ամեն ինչում։
Ի՞նչ է նախագիծը Ձեզ համար
Այս նախագծի շնորհիվ հնարավորություն է ընձեռվում օղակ դառնալ սովորողների և իրենց հայրենիքի միջև, նպաստել այդ հայրենիքի հետ ավելի խորը կապերի հաստատմանը, ձևավորել հայի գիտակցությամբ ու արժեքներով օժտված երեխաներ, որոնք տարիներ անց կլինեն սփյուռքի կամ գուցե մեր հայրենիքի ապագան կերտողը։
Ուղերձ մեր ուսանողներին
Հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությունից։ Հզոր ծառ դառնալու համար պետք է ամուր արմատներ ունենալ, իսկ ձեր արմատները ձևավորվում են հայերենով։
Ինչո՞ւ պետք է ընտրել M.A.M-ը
M.A.M-ում դասերը երբեք ձանձրալի չեն լինի, դուք միշտ կսպասեք հաջորդ՝ բացահայտումներով լի հանդիպմանը։ Սա այն եզակի կառույցներից է, որը գործնական լուրջ քայլեր է ձեռնարկում հայապահպանության ոլորտում, համատեղում հաճելին ու կարևորը։
Սյունիք