ՀԱՅԵՐԵՆ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Լեզվի ամրապնդում։ Վստահ խոսք։
Հայերեն մեծահասակների համար դասընթացը փորձագետների կողմից մշակված առցանց կրթական ծրագիր է սփյուռքում բնակվող մեծահասակների համար, ովքեր ցանկանում են սովորել, բարելավել կամ խորացնել իրենց հայերենի գիտելիքները։
Անկախ նրանից՝ սկսում եք զրոյից, վերադառնում եք լեզվին տարիների դադարից հետո, թե ցանկանում եք խոսել ավելի վստահ ու սահուն, ծրագիրը ձեզ ուղեկցում է քայլ առ քայլ՝ դեպի կենդանի, կիրառելի և հոգեհարազատ հայերեն։ Լեզվի ուսուցումը համադրվում է մշակույթի, պատմության և իրական հաղորդակցական իրավիճակների հետ, որպեսզի հայերենը դառնա ձեր առօրյայի բնական մասը։ Յուրաքանչյուր ծրագիր իրականացվում է անհատական ձևաչափով՝ հարմարեցված ձեր մակարդակին, նպատակներին և ժամանակացույցին՝ ապահովելով տեսանելի և կայուն առաջընթաց։
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐ․ ՏԱՐՐԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿ
Անհատական դասեր | 48 դաս | 6 ամիս
Նրանց համար, ովքեր չեն խոսում և չեն հասկանում հայերեն։
Այստեղ դուք անում եք ձեր առաջին քայլերը՝ սովորում հիմնական բառապաշար, պարզ արտահայտություններ, ներկայացնում ձեզ և ձեր առօրյան։ Ձևավորվում է ճիշտ արտասանություն և լսողական ըմբռնում, իսկ հաղորդակցությունը սկսվում է հենց առաջին դասերից։
______________________________
ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐ․ ՍԿՍՆԱԿ ՄԱԿԱՐԴԱԿ
Անհատական դասեր | 48 դաս | 6 ամիս
Նրանց համար, ովքեր որոշ չափով հասկանում կամ խոսում են հայերեն, բայց ցանկանում են ամրապնդել հիմքերը։
Զարգացվում է քերականությունը, խոսքի սահունությունը, ընթերցանությունն ու գրավոր հմտությունները, ընդլայնվում է բառապաշարը՝ օգնելով արտահայտվել ավելի վստահ և ինքնուրույն։
______________________________
ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐ․ ՄԻՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿ
Անհատական դասեր | 48 դաս | 6 ամիս
Նրանց համար, ովքեր արդեն խոսում, կարդում և գրում են հայերեն և ցանկանում են խորացնել լեզվական ու մշակութային գիտելիքները։
Շեշտը դրվում է բնական ու արտահայտիչ խոսքի վրա, քննարկվում են պատմական, գրական և արդի թեմաներ, զարգացվում է վերլուծական մտածողությունը։
______________________________
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ձևաչափ՝ օնլայն/համաժամանակյա/ անհատական դասեր
Դասի տևողություն՝ 60 րոպե
Ժամանակացույց՝ ճկուն՝ հարմարեցված ձեր հասանելիությանը
Պահանջներ՝ պարտավորվածություն և սովորելու պատրաստակամություն
Գրանցումը ներառում է անվճար խորհրդատվական դաս՝ մակարդակի գնահատմամբ և անհատական ուսումնական ուղու ձևավորմամբ՝ ապահովելով վստահ մեկնարկ և արդյունավետ առաջընթաց։
«Սովորել կարելի է միայն այն, ինչ սիրում ես»։
Դպրոցական մանկավարժության մագիստրոս։
17 տարվա մանկավարժական և հայոց լեզվի դասվանդման երկարամյա փորձ։
«Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ և մեթոդաբան։
ԿԶՆԱԿ հիմնադրամի փորձագետ։
Նախագծի մասին
Այս նախագիծը հիանալի հնարավորություն է մանկավարժական գործունեություն ծավալելու Հայաստանի սահմաններից դուրս, յուրացնելու հեռավար կրթության նորագույն մեթոդներ և տեխնոլոգիաներ, ծանոթանալու սփյուռքահայ երեխաների հետ և նրանց համար իրականացնելու այս հայրենանվեր աշխատանքը, բացահայտելու մանկավարժական նոր ասպարեզներ և նվաճելու նոր բարձունքներ և, ի վերջո, մի փոքր ներդրում ունենանալու հայապահպանման կարևորագույն գործում։
Ուղերձ ուսանողներին
Մեզ հետ հայրենիքն ավելի մոտ է։
Ինչու՞ M.A.M
Այս ծրագիրը միակը չէ, և դա շատ լավ է, բայց այն յուրահատուկ է, քանի որ համախմբել է պատասխանատվության, բարեխղճության, նվիրումի, արհեստավարժության ու ստեղծագործականության բարձր մակարդակով օժտված մարկանց։ Հրաշալի գաղափարը ամրապնդվել է մեծ հավատով ու սիրով և կյանքի է կոչվում ամուր կամքի շնորհիվ, և ես երջանիկ եմ, որ այդ հիանալի գործընթացի ականատեսն ու մասնակիցն եմ։