ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐ
«Հայրենագիտություն դեռահասների համար». Սփյուռքի հայկական դպրոցների համար նախատեսված կրթական օժանդակության ծրագիր
Դասընթացը 14+ տարիքի երիտասարդների համար նախատեսված դասընթաց է, որ յուրօրինակ ճամփորդություն է ոչ միայն ժամանակի ու տարածության մեջ, այլև ճանապարհորդություն է դեպի ինքնաճանաչում։
«Հայրենագիտություն դեռահասների համար». դասընթաց է, որտեղ Հայաստանը պարզապես ուսումնասիրության նյութ չէ, այլ ուղեցույց սեփական ինքնության ձևավորման ճանապարհին։ Ճանաչելով Հայաստանը՝ պատմությունը, մշակույթը, բնությունը, լեզուն և արվեստը՝ մասնակիցները սկսում են տեսնել սեփական ներաշխարհը նոր լույսի ներքո, կառուցել ինքնության գիտակցում և զարգացնել համապարփակ մտածողություն։
Այս դասընթացի ընթացքում ձևավորվում է հիմնարար գիտելիք՝ միահյուսելով փոխանցվող ինֆորմացիան ու զարգացող հմտությունները, դարձնելով ինֆորմացան կիրառական և շոշափելի, կարևոր ու հետաքրքիր, որ ոչ միայն խթանում է մտածողության աճը, այլև ձևավորում է ճանաչող, մտածող և ինքնուրույն անհատներ։
Համառոտ նկարագրություն.
Դասընթացի ընթացքում մասնակիցները՝
- կճանաչեն Հայաստանի Հանրապետության մարզերն ու Արցախը՝ բնությամբ, մշակույթով, մարդկանցով և պատմությամբ
- կզարգացնեն ՀՀ և Արցախի աշխարհագրության մասին գիտելիք
- կվերլուծեն կարևոր պատմական իրադարձություններ՝ զուգահեռներ անցկացնելով ժամանակակից ինքնության ձևավորման հետ
- կխորհեն արվեստի, լեզվի, երաժշտության և ավանդական մշակույթի դերի մասին անձի զարգացման և համայնքի կայունության համատեքստում
- կծանոթանան հայ մեծերի՝ մտածողների, գրողների, արվեստագետների գաղափարներին ու կփորձեն գտնել իրենց արձագանքը այդ ժառանգության մեջ
- կճանաչեն հայոց պատմության մեջ կարևոր դերակատարում ունեցող կերպարների հետ՝ որպես անհատներ, կվերլուծեն այդ կերպարները, կգտնեն նմանություններ սեփական անձի հետ և կձևավորեն կառուցողական մտածելակերպ
- կընթերցեն հայ գրականության գեղեցիկ նմուշներ՝ գրականության միջոցով բացահայտելով սեփական հույզերն ու մտքերը
- կմասնակցեն ճանաչողական, ստեղծագործական և քննարկողական աշխատանքներին՝ բանավեճեր, թիմային նախագծեր, ֆորմատված փորձառական խաղեր
- կզարգացնեն լեզվական կարողություններ՝ գրավոր և բանավոր հայերենով կարծիք արտահայտելու, փաստարկելու, պատմություն ներկայացնելու հմտություններ
- կուսումնասիրեն ազգային ինքնության տարրերը՝ փորձելով գտնել իրենց տեղը ժամանակակից հայ իրականության մեջ
________________________________________
Մեթոդական նկարագիր՝
Ինչպե՞ս դասապրոցեսը վերափոխել՝ դարձնելով այն աշակերտի ճանաչողական հմտությունները զարգացնող ընթացք։
Պահանջներն ու առաջադրված հարցը տանում են մեզ դեպի հետազոտություն և հաջորդ քայլով՝ ռազմավարության մշակում, քանի որ բավարար չէ միայն բովանդակության հասանելի ներկայացումը, ինֆորմացիայի փոխանցումը, որն այսօր աշակերտը կարող է ստանալ ինքնուրույն համացանցից/գրքերից: Ինֆորմացիան աշակերտը պետք է սովորի, կիրառի և կարողանա փաստարկված գնահատել։ Անհրաժեշտ է, որ ուսուցիչը ուսումնառությունը կազմակերպի այնպիսի մեթոդներով, որոնց շնորհիվ աշակերտը դառնում է դասապրոցեսի առաջնային մասնակից և նոր նյութը սովորում է ոչ ուսուցչի մատուցմամբ, այլ ուսուցչի ուղղորդմամբ։
Հետազոտությունների արդյունքն ուսումնասիրելիս հանգում ենք մի կարևոր մտքի․ եթե ուզում ենք սովորողի մոտ զարգացնել ճանաչողական հատկությունները՝ ընկալումը, դատողությունն ու հիշողությունը, պետք է աշակերտին հնարավորություն տանք տեղեկույթն իր սուբյեկտիվ պրիզմայով անցկացնելու և այն գիտելիք դարձնելու։
Մեր դասերը կազմված են ճանաչողական հատկությունների զարգացման սկզբունքով. դասը եռամակարդակ է՝
- աշակերտը ընկալում է, ստանում նոր նյութը;
- կիրառում է սովորածը/ դատողություն անում դրա մասին;
- վերածում է նոր նյութը գիտելիքի, «տեղավորում» այն երկարաժամկետ հիշողության մեջ։
Աշակերտներին անհրաժեշտ նյութեր՝
- Բառարան - տետր
- Աշխատանքային տետր
- Գրիչ
- Մատիտներ
_______________________________________
Ծրագրի յուրաքանչյուր դաս պարունակում է՝
1․ Դասի նյութ՝ սահիկաշար
2․ Դասի նյութի մատուցման գրավոր ուղեցույց (նախատեսված ուսուցչի համար)
3․ Դասի նյութի մատուցման վիդեոուղեցույց (նախատեսված ուսուցչի համար)
4․ Երեխաների համար նախատեսված գործնական աշխատանք
5․ Երեխաների համար նախատեսված տնային աշխատանք
Պատմության ուսուցիչ, արևելագետ և իրանագետ։
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ուսուցիչ և առաջնորդ։
Ուսումնասիրել է Իրանական պատմաբանասիրություն Ալլամեհ Թաբաթաբայի համալսարանում։
Նախագծի մասին
Հնարավորություն ներազդեցություն ունենալ ոչ միայն մեր երկրի սահմաններում, այլև սահմաններից դուրս՝ աշխարհասփյուռ հայությանը դեպի արմատը վերադարձնելով։
Ուղերձ ուսանողներին
Դուք եք աշխարհը վերափոխողը։
Ինչու՞ M.A.M
Կրթության կարևորությունը և ուժի գիտակցումը առաջնային է, Սփյուռք- Հայաստան կապի արժևորումը միտված է ի գործ և հստակ է գիտակցումը, որ այսօր կրթելով համաշխարհային արժեքներով հայրենասեր անհատ՝ մենք կերտում ենք վաղվա հզոր հասարակությունն ու պետությունը։