ՀԱՅԵՐԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ուրախ առաջին քայլը դեպի հայերեն լեզու, մշակույթ և ինքնություն
Հայերեն երեխաների համար դասընթացը բարձրակարգ փորձագետների կողմից մշակված կրթական ծրագիր է՝ նախատեսված սփյուռքում ապրող երեխաների համար։ Այն ուղեկցում է երեխային առաջին հայերեն բառերից մինչև վստահ հաղորդակցություն և հուզական կապ իր ազգային ժառանգության հետ։
Մեր դասընթացները ուսուցչի հայեցողությամբ իրականացվող դասեր չեն։ Դրանք կառուցվածքային և ստանդարտացված ծրագրեր են, որոնք անցել են փորձագիտական գնահատում և երաշխավորվել են Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ ապահովելով բարձր և կայուն կրթական որակ։
Դասընթացները համադրում են լեզվի ուսուցումը մշակույթի, պատմությունների, երաժշտության և խաղի հետ՝ ստեղծելով ջերմ ու ներգրավող միջավայր, որտեղ հայերենը դառնում է կենդանի և սիրելի լեզու։
Յուրաքանչյուր երեխայի համար ընտրվում է համապատասխան դասընթաց՝ ըստ տարիքի, լեզվական մակարդակի և ուսումնառության առանձնահատկությունների՝ ապահովելով ճիշտ մեկնարկ և հստակ զարգացման ուղի։
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ՄԻՆՉ ՍԿՍՈՂ (5–12 տ.)
48 դաս | 6 ամիս
Երեխաների համար, ովքեր չեն խոսում և չեն հասկանում հայերեն։
Սկսեք դասընթացը այսօր, և ընդամենը 6 ամսում ձեր երեխան կսկսի խոսել հայերենի տարրական մակարդակով, կհասկանա պարզ արտահայտություններ, կշփվի իր հասակակիցների հետ՝ անվտանգ և աջակցող միջավայրում։
Դասերը սկսվում են երեխային ծանոթ միջնորդ լեզվով և աստիճանաբար անցում են կատարում հայերենի։
______________________________
ՍԿՍՈՂ (6–12 տ.)
72 դաս | 9 ամիս
Երեխաների համար, ովքեր հասկանում են հայերեն, բայց սահուն չեն խոսում։
9 ամսվա ընթացքում ձեր երեխան կսովորի հայերեն կարդալ և գրել՝ տարրական մակարդակով, ինչպես նաև կմասնակցի խմբային ակտիվ կրթական գործընթացի՝ այլ սփյուռքահայ հասակակիցների հետ։
______________________________
ԱՃՈՂ (8–12 տ.)
48 դաս | 6 ամիս
Երեխաների համար, ովքեր արդեն խոսում, կարդում և գրում են հայերեն։
6 ամսվա ընթացքում ձեր երեխան կսկսի սահուն մտածել, խոսել և արտահայտվել հայերենով, կխորացնի իր մշակութային ընկալումը և կզգա իր ժառանգության հետ իմաստալից կապը։
______________________________
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Օնլայն խմբային դասեր
Մինչև 6 մասնակից | 60 րոպե | շաբաթական 2 անգամ
Հայերեն երեխաների համար դասընթացը ավելին է, քան լեզու։ Այն կամուրջ է յուրաքանչյուր տնից դեպի Հայաստան։
Երազում եմ, ուրեմն կամ...
Բանասիրության մագիստրոս, գրականագետ, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, դասախոս: Աշխատել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, Դիլիջանի Կենտրոնական դպրոցում, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում:
Նախագծի մասին
Այս նախագիծը ժամանակի հրամայականն է և իսկական նվեր ու հնարավորություն աշխարհասփյուռ մեր հայության համար: Գլոբալիզացիայի և համահարթեցման այս դարաշրջանում, երբ աշխարհը, այնուամենայնիվ, ինքնատիպության կարիք ունի, հայապահպանությունը առաքելություն է, որի շնորհիվ կմեծանա մի սերունդ՝ ազգային ինքնությունը գիտակցող, հայկական մշակույթին քաջածանոթ, հայրենասեր, նաև աշխարհի քաղաքացի: Մայրենի լեզվի կախարդական ազդեցությամբ կամրանա ծնող-զավակ հոգևոր կապը, և փոփըմբռնումը կլինի լիարժեք:
Ուղերձ ուսանողներին
Երջանիկ լինելու քաջություն և վճռականություն ունենալ, աննահանջ քայլել դեպի երազանքները:
Ինչու՞ M.A.M
M.A.M.-ի օգնությամբ կարող եք գտնել դեպի ձեր ինքնություն տանող ամենակարճ արահետը. գունեղ, հետաքրքիր, խնամքով մշակված դասերը բարեհամբույր և նվիրյալ ուսուցիչների հետ հաճելի ժամանց կթվան, կզգաք հայրենիքից ճառագող սերն ու ջերմությունը: