«Դու հա՛յ ես»
Մենք հաճախ ենք ասում մեր երեխաներին` «Դու հա՛յ ես»։ Իսկ ի՞նչ է նշանակում հայ լինել։ Արդյոք հայ լինելը պատի՞վ է ու երջանկությո՞ւն, թե՞ միայն ցավ ու տառապանք։ Այս հարցի պատասխանը պետք է որոնի և գտնի ամեն մի հայ երիտասարդ։ Իսկ դրա համար նախ և առաջ պետք է ճանաչել ու հասկանալ հային ու Հայաստանը։
Այդ նպատակով մենք մշակել ենք դասընթաց, որը ներկայացնում է Հայաստանի ու հայերի, մեր լեզվի, գրականության, մշակույթի ու պատմության ամենահետաքրքիր էջերը։ Մենք միասին կճամփորդենք Հայաստանի պատմամշակութային վայրերով, կկարդանք հայ գրականության հրաշալի գործերը, կուսումնասիրենք մեր լեզվի առանձնահատկությունները, կքննարկենք մեր երկրի ու ազգի առջև ծառացած այսօրվա խնդիրներն ու մարտահրավերները ու միասին կփնտրենք դրանք լուծելու ուղիներ, կսովորենք՝ ինչպես որոնել, զտել ու տարածել ճշգրիտ տեղեկատվություն Հայաստանի մասին, կծանոթանանք մերօրյա հայաստանցիներին և նրանց կյանքին, հայկական սպորտի, կինոյի և երաժշտության ձեռքբերումներին և, վերջապես, կդիտարկենք Հայաստանում սովորելու, աշխատելու և ապրելու այսօրվա հեռանկարները։
Մենք վստահեցնում ենք, որ այս դասընթացի ավարտին ձեր զավակն ինքը հպարտորեն կասի՝ «Ես հայ եմ»։
Տարիքային խումբ՝ 12-18 տարեկան
Մակարդակ՝ սկսնակ
Դասընթացի ձևաչափ՝ խմբային, առավելագույնը 8 մասնակից
Պահանջներ՝ խոսակցական հայերենի ցածր կամ միջին իմացություն
Դասի տևողություն՝ 1 ժամ, շաբաթական 2 անգամ
Ընդհանուր՝ 52 ժամ/6 ամիս
Վերջնարդյունք՝ հայերեն գրավոր և բանավոր խոսքի զարգացում, պատմաճանաչողական գիտելիքի ձեռքբերում։


Գիտելիքն ու հզորությունը միևնույն բանն են
Ի՞նչ է նախագիծը Ձեզ համար
Սովորեցնել նշանակում է կրկնակի սովորել: Նախագիծն ինձ համար աճի, առաջընթացի և զարգացման լավագույն տարբերակ է: Այն մեկտեղում է արդեն
փորձված և նորարար ամենաարդյունավետ մեթոդները, այդպիսով դառնում մարտահրավեր՝ ուղղված ուսուցման կարևորագույն խնդիրներին:
Ուղերձ մեր ուսանողներին
Աշխարհաճանաչ լինելուց առաջ անհարժեշտ է լինել հայրենաճանաչ: Իսկ հայրենա-ճանաչողությունն էլ հայրենիքը ճշմարտապես սիրելու հիմքն է:
Ինչո՞ւ պետք է ընտրել M.A.M-ը
M.A.M-ը իր ձևաչափով յուրօրինակ հնարավորություն է ուսուցման գործընթացը կազմակերպելու լավագույնս՝ հաղթահարելով անգամ տարածաժամանակային
խոչընդոտները: Այն դառնում է հարազատ տուն, որը սպասում և գրկաբաց ու ջերմորեն ընդունում է աշխարհի ամեն անկյունից իր դուռը թակող հայորդուն՝ պատրաստ հիշեցնելու նրան իր ինքնության արժեքները: