«Էքսպրես տառուսուցում»․ բացահայտի՛ր հայերենը
Կարդա՛, գրի՛ր, խոսի՛ր ազատ և ընդունի՛ր հայերենը որպես ժառանգություն։
Ժամանակը շատ կարևոր է: Մենք հաճախ ցանկանում ենք հնարավորին չափ արագ հասնել մեր նպատակակետին: Գիտելիքը կանչում է, և մենք պետք է վազենք:
Այս դասընթացը կդառնա քո բարի, իմաստուն ու խստապահանջ մարզիչը, որը կտանի քեզ դեպի հաղթանակ, իսկ մրցանակը կլինի հայերենին տիրապետելը։
Համառոտ նկարագրություն
Առցանց դասընթաց 14-17 տարեկան երեխաների համար․ սովորի՛ր հայերեն կարդալ և գրել արագացված և խտացված ձևաչափով։
Մակարդակ՝ միջին
Դասընթացի ձևաչափ՝ խմբային, առավելագույնը 10 մասնակից
Պահանջներ՝ նվազագույն բառապաշար և հայերեն հասկանալու և խոսելու թույլ կամ միջին կարողություն
Դասի տևողություն՝ 1 ժամ (շաբաթական երկու անգամ)
Ընդհանուր՝ 16 ժամ/2 ամիս
Բանասեր, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ:
Մագիստրոսական կրթությամբ՝ լրագրող:
Գիտաշխատող, այժմ՝ հանրային կապերի համակարգող Եղիշե Չարենցի տուն-թանգարանում:
Նախագծի մասին
Այլընտրանքային և նորարար տեխնոլոգիաներով հագեցած կրթական հարթակ, որը, միավորելով գիտելիքն ու երևակայությունը, ազգայինն ու համամարդկայինը, յուրաքանչյուր դասընթացի ավարտին հնարավորություն է ընձեռում աշակերտներին և անհատներին՝ ստեղծելու մի աշխարհ, որը իմ և գուցե քո երազի երկիրն է՝ կիրթ, ստեղծագործ և բանիմաց մարդկանցով:
Ուղերձ ուսանողներին
Սովորի՛ր փոքրիկ քայլերի արվեստը` քայլը դարձնելով թռիչք, իսկ թռիչքը՝ հաղթահարելի ճախրանք` խնամքով պահելով մարդկային լավագույն որակներդ:
Ինչու՞ M.A.M
Քո արտաբերած առաջին բառը նույնքան ջերմ է, տաքուկ, ինչպես M.A.M-ը: Լինել հայեցի, արարող և երազող թիմի մի մասնիկը՝ պարտավորեցնող է և հրաշալի: