Պատմություն՝ Քարեր, որ խոսում են․․․
Սովորելով մեր պատմությունը և դասեր քաղելով պատմությունից՝ մենք բացահայտում ենք մեր իրական ինքնությունը: Ի՞նչով ենք մենք այդքան առանձնահատուկ: Ո՞րն է տնից հեռու տուն կառուցելու, բայց մեզ երբեք չկորցնելու մեր գաղտնքիը։
Ճշմարտությունը մեր արմատների, մեր քարերի և մեր մեջ է:
Երկու մասից բաղկացած հայոց պատմության մեր դասընթացը սովորեցնում է ավելին, քան սոսկ պատմություն: Այն բացահայտում է, թե ով ենք մենք և որտեղից ենք գալիս: Ի՞նչ է նշանակում հայ լինել ժամանակակից աշխարհում և ի՞նչ է անհրաժեշտ հայ մնալու համար:
Հայրենասիրությունն սկսվում է հայրենաճանաչողությունից։
Հայոց լեզվի, հայրենագիտության ուսուցիչ, զբոսավար
«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամ, ուսուցիչ-դեսպան
Նախագծի մասին
Նախագիծն ինձ համար լավագույն հնարավորություն է հայապահպանության, լեզվապահպանության սրբազնագույն գործում ներդրում ունենալով՝ որպես հայ ավելի կարևորված զգալու։
Ուղերձ ուսանողներին
Տասը լեզու սովորեցեք, ձեր լեզուն, ձեր հավատքը ղայիմ բռնեցեք…
Ինչո՞ւ M. A. M
Արի՛ M.A.M, որ հայերեն ու հայաստանոտ լինեն քո երազանքները, որ խոսես ու մտածես հայեցի։ Արի՛ M.A.M, որ հայերենով բացահայտես քո՛ Հայաստանը։