«Հայերեն սկսնակների համար_դեռահասներ» միջնորդ լեզուներով
«Հայերեն սկսնակների համար» արագացված դասընթացը մշակված է օտարալեզու մարդկանց համար և ներառում է այնպիսի թեմաներ, որոնք կհեշտացնեն երկրում հարմարվելու ընթացքը, օգտակար կլինեն առօրյա կյանքում, աշխատանքում, ինչպես նաև կընդլայնեն կրթական մտահորիզոնը և կարագացնեն ներթափանցումը հայկական միջավայր և ազգային մշակույթ:
Ցանկացած նյութ բացատրվում է մատչելի, գունագեղ գծապատկերների, նկարազարդումներ միջոցով՝ մայրենի լեզվի հետ զուգահեռներ անցկացնելով։
Դասընթացն սկսվում է հնչյունների դրումից, քանի որ հայերենի հնչյունական համակարգը բարդ է ու տարբերվող։ Մեծ ուշադրություն է դարձվում նաև շեշտին ու հնչերանգին։
Մենք կօգնենք սովորել և կիրառել քերականական հիմնական կառույցները, բառերն ու արտահայտությունները, որոնք անհրաժեշտ են հաղորդակցության համար:
Մեթոդաբանություն
Ուսուցման սկզբնական փուլում առավելապես կիրառվում է բնական կամ զգացմունքաիմաստային մեթոդը, ըստ որի լեզվի ուսումնասիրությունը պետք է սկսվի իմաստի, այլ ոչ թե ձևի ընկալումից: Ըստ էության, առաջարկվում է օտար լեզուն յուրացնել ամենապարզ ճանապարհով. այնպես, ինչպես երեխաները սովորում են խոսել մայրենի լեզվով։
Այս փուլում ուսանողին հնարավորություն է տրվում լսել դասավանդող ուսուցչի խոսքը այնքան ժամանակ, մինչև որ նա սկսում է հասկանալ լսածի ընդհանուր իմաստը՝ աստիճանաբար հաղթահարելով օտար լեզվի հանդեպ իր վախը։
Առաջին փուլի ավարտին (որը տևում է 2-3 ամիս), երբ հայերենն այլևս խորթ ու օտար չի թվում, ուսանողը դասի ժամանակ ոչ միայն սովորում, այլև արդեն զրուցում է հայերեն։ Այսպիսով, հաղթահարվում է լեզվական արգելքը, և առաջանում է խոսքի նախաձեռնություն՝ օտար լեզվի իմացության հիմնական ցուցանիշը։
Ուսուցման վերջնարդյունք
Դասընթացի առաջին մակարդակի ավարտին մասնակիցները կկարողանան՝
• կարդալ և հասկանալ պարզ նախադասություններ, մասնավորապես՝ գովազդներում, պաստառների վրա, ռեստորանների ճաշացանկում, խանութների ցուցափեղկերին գրված հիմնական տեղեկատվությունը,
• հասկանալ կարճ երկխոսությունների և մենախոսությունների հիմնական միտքը,
• կարողանալ զրույց վարել, մասնավորապես՝ սեփական անձի, ընկերների, ընտանիքի անդամների, աշխատանքային օրվա, ազատ ժամանակի մասին,
• դիտել և հասկանալան կարճ տեսանյութեր։
• Բառապաշարի ծավալը կկազմի մինչև 2 000 միավոր։
Ուսումնական ծանրաբեռնվածություն
Բացի բուն դասաժամերից՝ ուսանողները դասերին նախապատրաստվելու համար կտրամադրեն ոչ ավել, քան 30 րոպե։
Կամ լավագույնը, կամ ոչինչ. կատարելության ձգտում ամեն ինչում։
Ի՞նչ է նախագիծը Ձեզ համար
Այս նախագծի շնորհիվ հնարավորություն է ընձեռվում օղակ դառնալ սովորողների և իրենց հայրենիքի միջև, նպաստել այդ հայրենիքի հետ ավելի խորը կապերի հաստատմանը, ձևավորել հայի գիտակցությամբ ու արժեքներով օժտված երեխաներ, որոնք տարիներ անց կլինեն սփյուռքի կամ գուցե մեր հայրենիքի ապագան կերտողը։
Ուղերձ մեր ուսանողներին
Հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությունից։ Հզոր ծառ դառնալու համար պետք է ամուր արմատներ ունենալ, իսկ ձեր արմատները ձևավորվում են հայերենով։
Ինչո՞ւ պետք է ընտրել M.A.M-ը
M.A.M-ում դասերը երբեք ձանձրալի չեն լինի, դուք միշտ կսպասեք հաջորդ՝ բացահայտումներով լի հանդիպմանը։ Սա այն եզակի կառույցներից է, որը գործնական լուրջ քայլեր է ձեռնարկում հայապահպանության ոլորտում, համատեղում հաճելին ու կարևորը։