«ԱՃՈՂ» սկսիր մտածել հայերեն
Դու հայերեն խոսո՞ւմ ես, իսկ որ ավելի կարևոր է, դու հայերեն մտածո՞ւմ ես, զգո՞ւմ։ Երեխաներին ծանոթացնելով մեր լեզվին, գրականությանը, երգերին և մշակույթին՝ մենք օգնում ենք նրանց հասկանալ, թե ինչ է նշանակում հայ լինել: Այս ժամանակակից դասընթացը կզարգացնի հայերենի իմացությունը, ինչպես նաև կձևավորի հայերեն «մտածելու» կարողություն՝ մշակութային և պատմական նշանակալի կապ ստեղծելով մեր հայրենիքի հետ:
Համառոտ նկարագրություն Առցանց դասընթաց՝ նախատեսված մինչև 10 տարեկան երեխաների համար: Երեխաները կհմտանան հայերեն կարդալու և գրելու գործընթացում, կհարստացնեն իրենց բառապաշարը, կլսեն հայկական հեքիաթներ և երգեր, կհաղորդակցվեն հայ հասակակիցների հետ, կմասնակցեն ճանաչողական խաղերի, բանավեճերի և խմբային աշխատանքների, կծանոթանան Հայաստանի բնությանը, աշխարհագրությանը, տեսարժան վայրերին, մարդկանց կյանքին ու կենցաղին։


Ամեն օր աշխարհին նայել բաց աչքերով՝ տեսնելու անհավանականը:
Բանասեր, դասավանդման երկարամյա փորձ, հեռուստալրագրող
Նախագծի մասին
Լրագրողի աշխատանքի շրջանակներում բազմիցս առիթ եմ ունեցել աշխատանքային այցերով լինել տարբեր երկրների հայկական համայնքներում: Եվ հենց այնտեղ, ավելի քան երբևէ զգացել եմ, թե ինչ կենսական անհրաժեշտություն է օտար երկրում ապրող հայի համար զգալ ու լսել հայերեն: Այս նախագիծը ինձ հնարավորություն է տալիս դարձյալ գնալ հայկական հետքերով, իմ հայրենակցին հոգու հազարավոր թելերով կապել Հայաստանի ու հայկական մշակույթի հետ:
Ուղերձ ուսանողներին
Հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչողությունից: Այն, ինչը չես տեսել ու չես ճանաչում, սիրել հնարավոր չէ: Իսկ աշխարհի ցանկացած անկյունից հայրենիքին ծառայել հնարավոր է ճանաչելով, բացահայտելով ու սիրելով: Սիրելի՛ ուսանող, մաղթում եմ, որ կրթվելու այս զարմանահրաշ ճամփորդության ընթացքում քեզ համար բացվեն դեպի հայկականն ու հայեցին տանող բոլոր դռները:
Ինչու՞ M.A.M
Հայերենում մայրը ամենաքնքուշ բառն է, որը նշանակում է սիրել, իսկ ընտրել M.A.M-ը, ուրեմն՝ սիրել, գրկել, փայփայել այն ամենը, ինչը կապված է հայրենիքի հետ: Այս կրթական հարթակը քեզ օգնում է ափիդ մեջ տեղավորել հայկականը և ամուր պահել սրտիդ մոտ, որովհետև մի օր քո կյանքի ամենագեղեցիկ ու անվտանգ ճանապարհները քեզ բերելու են Հայաստան աշխարհի հեռավոր անկյուններից:

Սյունիք