1-ԻՆ ՄԱԿԱՐԴԱԿ | ԱՎՍՏՐԱԼԻԱ Time Zones | 2026-27 ՈՒՍ․ ՏԱՐՎԱ ԾՐԱԳԻՐ
Այստեղ է սկսվում Ձեր երեխայի հայկական ճանապարհը։
Կրթություն, որը սկսվում է այսօր և ձևավորում է ինքնությունը ողջ կյանքի համար
M.A.M Հայկական ազգային առցանց դպրոցը առաջարկում է 5-ամյա կրթական ուղի (1–5-րդ մակարդակներ), որը քայլ առ քայլ ձևավորում է լեզուն, ինքնությունը և պատկանելիության զգացումը։ Ջերմ և ներգրավող միջավայրում երեխաները սովորում են, կապեր հաստատում և ձևավորում Հայաստանի հետ կապ՝ ողջ կյանքի համար։
Ծրագիրը նախատեսված է Սփյուռքում ապրող հայ երեխաների համար՝ հարմարեցված Ավստրալիայի ժամային գոտիներին՝ դարձնելով հայկական կրթությունը հասանելի, հարմար և շարունակական։
Ծրագիրը հավանության է արժանացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից և ապահովում է բարձրորակ հայկական կրթություն Երևանից՝ Ձեր տուն՝ ժամանակակից, ինտերակտիվ մեթոդներով և կառուցվածքային մոտեցմամբ։
ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐ
Ծրագիրը նախատեսված է այն երեխաների համար, ովքեր հասկանում են հայերեն, բայց դեռևս ազատ չեն խոսում կամ խոսում են, բայց ցանկանում են վստահություն ձեռք բերել։
Ուսուցման արդյունավետ կազմակերման նպատակով այն իրականացվում է երկու տարիքային խմբերով, յուրաքանչյուր խմբին համապատասխան մեթոդաբանությամբ և բովանդակությամբ։
ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ 1՝ 6–8 տարեկան
• Կառուցվածքային առաջին ծանոթություն հայերենի հետ
• Խաղահեն ուսուցում, ներգրավվածություն և վստահության ձևավորում
ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ 2՝ 9–12 տարեկան
• Արագացված ուսուցում՝ համապատասխան ճանաչողական զարգացմանը
• Կենտրոնացում ընթերցանության, գրավոր խոսքի և վստահ հաղորդակցության վրա
ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ՝
Ուսումնական տարի՝ սեպտեմբերի 15 – մայիսի 15
Հաճախականություն և տևողություն՝ շաբաթական 2 անգամ / յուրաքանչյուր դաս՝ 1 ժամ
Խմբի կազմ՝ մինչև 6 աշակերտ
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՀԱՄԱՐ (ժամերը նշված են Երևանի ժամանակով (GMT+4))։
ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ 1՝ 6–8 տարեկան
- Երկուշաբթի և Չորեքշաբթի — 14:00 (Երևանյան ժամանակով)
- Երեքշաբթի և Ուրբաթ— 15:00 (Երևանյան ժամանակով)
- Հինգշաբթի և Շաբաթ— 12:00 (Երևանյան ժամանակով)
ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ 2՝ 9–12 տարեկան
- Երկուշաբթի և Չորեքշաբթի — 13:00 (Երևանյան ժամանակով)
- Երեքշաբթի և Ուրբաթ — 14:00 (Երևանյան ժամանակով)
- Հինգշաբթի և Շաբաթ — 13:00 (Երևանյան ժամանակով)
📌 ԿԱՐԵՎՈՐ՝ գրանցվեք և նշեք Ձեզ հարմար ժամանակացույցը և Ձեր երեխայի տարիքը (ճիշտ խմբում ներառելու համար)
ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳ
💰 Ամբողջ տարվա (սեպտեմբերի 15 – մայիսի 15) վճար՝ միանվագ $366 ՄԻԱՅՆ 100 տեղ
կամ
💳 Ճկուն վճարման տարբերակ՝ 2 մասով
$245 /գրանցման պահին/ և $245 /մինչև նոյեմբերի 30/
___________________________________
ՍԿՍԵ՛Ք ԱՅՍՕՐ ԵՎ ՆՎԻՐԵՔ ՁԵՐ ԵՐԵԽԱՅԻՆ ԼԵԶՈՒ, ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ և ՊԱՏԿԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ։
«Այն ուսուցիչը, որը կարողանում է իր սաներին օժտել աշխատանքի մեջ ուրախություն գտնելու ունակությամբ, արժանի է դափնեպսակի…»:
Տարրական դասարանների ուսուցիչ:
17 տարվա մանկավարժական փորձ Հայաստանի լավագույն կրթօջախներում։
Ներկայումս աշխատում է «Քվանտ» վարժարանում։
Նախագծի մասին
Իմ սաները 6-10 տարեկան երեխաներն են:
Երեխաներին ուսուցանելն ու դաստիարակելը իմ կյանքի կարևոր մասն է: Ես ինքս մայր եմ և հիանալի հասկանում եմ, թե որքան դժվար է գտնել ուսուցիչ, որը մասնագիտացված կլինի իր ոլորտում և կուրախացնի երեխային: Հետևաբար, ես ամեն ջանք գործադրում եմ, որպեսզի իմ մասնագիտական հմտությունները, նվիրվածությունն ու բարի վերաբերմունքը երեխային տրամադրեն ինձ ոչ միայն որպես ուսուցչի, այլև՝ որպես ընկերոջ:
Ես փորձում եմ յուրաքանչյուր աշակերտի հետ հաղորդակցվել անհատապես և իմ ուսուցման ոճը հարմարեցնել նրան: Իմ նպատակն է յուրաքանչյուր դասը դարձնել հետաքրքիր, ինտերակտիվ և ուսուցողական:
Ուղերձ ուսանողներին
Որակյալ կրթությունն ուժեղ և կայուն պետություն կառուցելու հենասյունն է: Մեզանից յուրաքանչյուրի նպատակն է այս հետաքրքիր ու պատասխանատու գործի իրագործմանը նվիրվել մեծ ուժով ու եռանդով:
Յուրաքանչյուր օր չդադարենք երազել, տեսնել բարին ու գեղեցիկը, ուրախանանք մեր հաջողություններով և հաղթահարենք ցանկացած դժվարություն:
Ինչու՞ պետք է ընտրել M.A.M
M.A.M-ը կրթական հարթակ է, որը ձեզ կօգնի տեսնել բարին ու գեղեցիկը, կօգնի միշտ երազել, հաղթահարել դժվարությունները և ուրախանալ սեփական հաջողություններով:
Միացի՛ր մեր թիմին…