1-ԻՆ ՄԱԿԱՐԴԱԿ | US & CA Time Zones | 2026-27 ՈՒՍ․ ՏԱՐՎԱ ԾՐԱԳԻՐ
Այստեղ է սկսվում Ձեր երեխայի հայկական ճանապարհը։
Կրթություն, որը սկսվում է այսօր և ձևավորում է ինքնությունը ողջ կյանքի համար
M.A.M Հայկական ազգային առցանց դպրոցը առաջարկում է 5-ամյա կրթական ուղի (1–5-րդ մակարդակներ), որը քայլ առ քայլ ձևավորում է լեզուն, ինքնությունը և պատկանելիության զգացումը։ Ջերմ և ներգրավող միջավայրում երեխաները սովորում են, կապեր հաստատում և ձևավորում Հայաստանի հետ կապ՝ ողջ կյանքի համար։
Ծրագիրը նախատեսված է Սփյուռքում ապրող հայ երեխաների համար՝ հարմարեցված Հյուսիսային Ամերիկայի ժամային գոտիներին՝ դարձնելով հայկական կրթությունը հասանելի, հարմար և շարունակական։
Ծրագիրը հավանության է արժանացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից և ապահովում է բարձրորակ հայկական կրթություն Երևանից՝ Ձեր տուն՝ ժամանակակից, ինտերակտիվ մեթոդներով և կառուցվածքային մոտեցմամբ։
ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐ
Ծրագիրը նախատեսված է այն երեխաների համար, ովքեր հասկանում են հայերեն, բայց դեռևս ազատ չեն խոսում կամ խոսում են, բայց ցանկանում են վստահություն ձեռք բերել։
Ուսուցման արդյունավետ կազմակերման նպատակով այն իրականացվում է երկու տարիքային խմբերով, յուրաքանչյուր խմբին համապատասխան մեթոդաբանությամբ և բովանդակությամբ։
ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ 1՝ 6–8 տարեկան
• Կառուցվածքային առաջին ծանոթություն հայերենի հետ
• Խաղահեն ուսուցում, ներգրավվածություն և վստահության ձևավորում
ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ 2՝ 9–12 տարեկան
• Արագացված ուսուցում՝ համապատասխան ճանաչողական զարգացմանը
• Կենտրոնացում ընթերցանության, գրավոր խոսքի և վստահ հաղորդակցության վրա
ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ՝
Ուսումնական տարի՝ սեպտեմբերի 15 – մայիսի 15
Հաճախականություն և տևողություն՝ շաբաթական 2 անգամ / յուրաքանչյուր դաս՝ 1 ժամ
Խմբի կազմ՝ մինչև 6 աշակերտ
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԱՄՆ և ԿԱՆԱԴԱՅԻ ՀԱՄԱՐ (ժամերը նշված են Երևանի ժամանակով (GMT+4))։
ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ 1՝ 6–8 տարեկան
- Երեքշաբթի և ուրբաթ — 06:00 (Երևանյան ժամանակով)
- Չորեքշաբթի և շաբաթ — 06:00 (Երևանյան ժամանակով)
- Շաբաթ և կիրակի — 21:00 (Երևանյան ժամանակով)
ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ 2՝ 9–12 տարեկան
- Երեքշաբթի և ուրբաթ — 07:00 (Երևանյան ժամանակով)
- Չորեքշաբթի և շաբաթ — 07:00 (Երևանյան ժամանակով)
- Շաբաթ և կիրակի — 20:00 (Երևանյան ժամանակով)
📌 ԿԱՐԵՎՈՐ՝ գրանցվեք և նշեք Ձեզ հարմար ժամանակացույցը և Ձեր երեխայի տարիքը (ճիշտ խմբում ներառելու համար)
ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳ
💰 Ամբողջ տարվա (սեպտեմբերի 15 – մայիսի 15) վճար՝ միանվագ $366 ՄԻԱՅՆ 100 տեղ
կամ
💳 Ճկուն վճարման տարբերակ՝ 2 մասով
$245 /գրանցման պահին/ և $245 /մինչև նոյեմբերի 30/
___________________________________
ՍԿՍԵ՛Ք ԱՅՍՕՐ ԵՎ ՆՎԻՐԵՔ ՁԵՐ ԵՐԵԽԱՅԻՆ ԼԵԶՈՒ, ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ և ՊԱՏԿԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ։
Երազում եմ, ուրեմն կամ...
Բանասիրության մագիստրոս, գրականագետ, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, դասախոս: Աշխատել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, Դիլիջանի Կենտրոնական դպրոցում, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում:
Նախագծի մասին
Այս նախագիծը ժամանակի հրամայականն է և իսկական նվեր ու հնարավորություն աշխարհասփյուռ մեր հայության համար: Գլոբալիզացիայի և համահարթեցման այս դարաշրջանում, երբ աշխարհը, այնուամենայնիվ, ինքնատիպության կարիք ունի, հայապահպանությունը առաքելություն է, որի շնորհիվ կմեծանա մի սերունդ՝ ազգային ինքնությունը գիտակցող, հայկական մշակույթին քաջածանոթ, հայրենասեր, նաև աշխարհի քաղաքացի: Մայրենի լեզվի կախարդական ազդեցությամբ կամրանա ծնող-զավակ հոգևոր կապը, և փոփըմբռնումը կլինի լիարժեք:
Ուղերձ ուսանողներին
Երջանիկ լինելու քաջություն և վճռականություն ունենալ, աննահանջ քայլել դեպի երազանքները:
Ինչու՞ M.A.M
M.A.M.-ի օգնությամբ կարող եք գտնել դեպի ձեր ինքնություն տանող ամենակարճ արահետը. գունեղ, հետաքրքիր, խնամքով մշակված դասերը բարեհամբույր և նվիրյալ ուսուցիչների հետ հաճելի ժամանց կթվան, կզգաք հայրենիքից ճառագող սերն ու ջերմությունը: