«Դու հա՛յ ես» մաս 2-րդ
Մենք հաճախ ենք ասում մեր երեխաներին` «Դու հա՛յ ես»։ Իսկ ի՞նչ է նշանակում հայ լինել։ Արդյոք հայ լինելը պատի՞վ է ու երջանկությո՞ւն, թե՞ միայն ցավ ու տառապանք։ Այս հարցի պատասխանը պետք է որոնի և գտնի ամեն մի հայ երիտասարդ։ Իսկ դրա համար նախ և առաջ պետք է ճանաչել ու հասկանալ հային ու Հայաստանը։
Այդ նպատակով մենք մշակել ենք դասընթաց, որը ներկայացնում է Հայաստանի ու հայերի, մեր լեզվի, գրականության, մշակույթի ու պատմության ամենահետաքրքիր էջերը։ Մենք միասին կճամփորդենք Հայաստանի պատմամշակութային վայրերով, կկարդանք հայ գրականության հրաշալի գործերը, կուսումնասիրենք մեր լեզվի առանձնահատկությունները, կքննարկենք մեր երկրի ու ազգի առջև ծառացած այսօրվա խնդիրներն ու մարտահրավերները ու միասին կփնտրենք դրանք լուծելու ուղիներ, կսովորենք՝ ինչպես որոնել, զտել ու տարածել ճշգրիտ տեղեկատվություն Հայաստանի մասին, կծանոթանանք մերօրյա հայաստանցիներին և նրանց կյանքին, հայկական սպորտի, կինոյի և երաժշտության ձեռքբերումներին և, վերջապես, կդիտարկենք Հայաստանում սովորելու, աշխատելու և ապրելու այսօրվա հեռանկարները։
Մենք վստահեցնում ենք, որ այս դասընթացի ավարտին ձեր զավակն ինքը հպարտորեն կասի՝ «Ես հայ եմ»։
Տարիքային խումբ՝ 12-18 տարեկան
Մակարդակ՝ սկսնակ
Դասընթացի ձևաչափ՝ խմբային, առավելագույնը 8 մասնակից
Պահանջներ՝ տառաճանաչ են
Դասի տևողություն՝ 1 ժամ, շաբաթական 2 անգամ
Ընդհանուր՝ 52 ժամ/6 ամիս
Վերջնարդյունք՝ հայերեն գրավոր և բանավոր խոսքի զարգացում, պատմաճանաչողական գիտելիքի ձեռքբերում։


Կրթության նպատակն է հասարակությանն ապահովել ոչ թե սովորած, այլ սովորող մարդկանցով:
Բանասեր, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, "Հայ կրթություն" կրթական հիմնադրամ
Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի ձմեռային դպրոցի մասնակից, ԱրՊՀ միջազգային ճամբարի մասնակից /Պատարա/, LabLaw երիտասարդական նախաձեռնության ղեկավար /JMF/
Նախագծի մասին
M.A.M. նախագիծն ինձ համար սրտացավ մարդկանց խումբ է, որ ջանք չի խնայում հայերենի և հայկականի արժևորման ու տարածման գործում անել ավելին ու հնարավորը՝ համախմբել, կրթել ու դաստիարակել հայ մարդուն հայի ոգով և մտքով:
Ուղերձ ուսանողներին
Սիրելի՛ հայրենակիցներ, ամենևին կարևոր չէ, թե որտեղ ենք ապրում՝ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով: Կարևորն այն է, թե ինչպես ենք որոշում պահպանել մեր արմատները, լեզուն և մշակույթը: M.A.M-ի հետ այդ ամենը անասելի դյուրին է և իրական:
Ինչո՞ւ M.A.M
M.A.M-ում երազանքները /հատկապես հայրենանվեր ու ազգօգուտ/ հեշտ են իրականանում: Այստեղ դրանք չունեն ժամանակ և տարածություն…